484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 180 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊԲ
14:11
10 Հոկտեմբերի 2011

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը նախորդ շաբաթվա ընթացքում Ղարաբաղի հետ շփման գծում շուրջ 180 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից ՝ հղում անելով ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնին:

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունն անհանգիստ էր:

«Չնայած պաշտոնական Բաքվի կողմից միջազգային տարբեր ատյաններում պարբերաբար հնչեցվող այն մեղադրանքներին, թե իբր հայկական կողմը շարունակ խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը, իրականությունը փաստում է լրիվ հակառակը: Դրա վառ ապացույցն են անցած 7 օրերի ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունները», - նշվում է տեղեկատվության մեջ:

ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից տեղեկացրեցին, որ հակառակորդը նախորդ շաբաթ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 550 կրակոց:

Առավել ինտենսիվ խատումներ են արձանագրվել հոկտեմբերի 4-ին և 5-ին, որոնց ընթացքում, բացի ինքնաձիգերից և գնդացիրներից, հակառակորդը շուրջ 70 անգամ թիրախային կրակ է բացել «СВД»,  «Սև նետ» և «Իստիգլալ» դիպուկահարային զինատեսակներից:

Մանավորապես՝ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության  տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ արձակված թշնամական կրակոցից ստանալով գնդակային հրազենային վնասվածք՝ զոհվել է ՊԲ զինծառայող, 1987թ. ծնված Յուրի Սարգսյանը:

«Կատարվածը մեկ անգամ ևս փաստում է, որ ինչպես դարանակալ հակառակորդի զինուժը, այնպես էլ նրա սադրիչ գործողությունները պարտակող քարոզիչները նպատակային քայլեր են իրականացնում հակամարտ կողմերի շփման գծում իրադրությունն ապակայունացնելու ուղղությամբ: Հանգամանք, որը ՊԲ դիրքապահ ստորաբաժանումներին ստիպում է իրենց գործողություններում լինել առավել վճռական և հակառակորդին տալ համարժեք, իսկ գուցե նաև խիստ պատասխան», - նշվում է տեղեկատվության մեջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:20
08 Դեկտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսությունը դեռ չի հանգեցնում լուրջ առաջընթացի. Լավրով
Նրա խոսքով, սա հեշտ հարց չէ, սակայն նրանք կշարունակեն զբաղվել դրանով։
13:45
06 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ առաքելության դիտարկումն Արցախի և Ադրբեջանի սահմանում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
12:18
05 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն պլանային դիտարկում է անցկացվելու շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
11:00
03 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանն ու հայրենիքը (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն Արցախ կատարած այցի շրջանակում մասնակցել է զորավարժությունների։
21:05
01 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այցելել է Արցախ (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այսօր այցելել է Արցախ։
10:36
22 Նոյեմբերի 2017
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է, նրա վիճակը ծանր է։
14:47
21 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է դեկտեմբերին Սարգսյան–Ալիև հանդիպման հնարավորությունը
Նախարարը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ քննարկումները վաղուց են ընթանում:
13:49
21 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների առաջարկների ամբողջական փաթեթը մնում է անփոփոխ. Լավրով
Նա դրական բնութագրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գնահատականները Ժնևում կայացած վերջին հանդիպման մասին։
15:35
18 Նոյեմբերի 2017
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունը սահմանագծում
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է:
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու: