478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+27
Եղանակը Երևանում
Հայ
Շփման գծում իրավիճակն ապակայունացնելու Բաքվի փորձերն օրինաչափ են դարձել. ԼՂՀ ՊԲ
14:03
10 Հոկտեմբերի 2011

Արդեն օրինաչափ է դարձել, երբ Ադրբեջանի զինված ուժերը փորձում են հակամարտ զորքերի շփման գծում իրենց նախահարձակ գործողություններով ապակայունացնել իրավիճակը, ասվում է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի հայտարարության մեջ:

«Սկսում է գործել «բումերանգի» օրենքը, և արդյունքում հակառակորդի ճամբարում մեկը-մյուսի հետևից արձանագրվում են մահվան ելքով միջադեպեր: Իսկ դրանք շատ հաճախ տեղի են ունենում ոչ այնքան հայկական կողմի պատասխան գործողությունների հետևանքով, որքան ադրբեջանական բանակում տեղ գտած միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերությունների առկայության կամ անձնակազմի շրջանում շարունակաբար նկատվող բարոյահոգեբանական անկման պատճառով»,- նշվում է փաստաթղթում:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից գրեթե ամեն օր տարածվող պաշտոնական հաղորդագրություններն առ այն, թե իբր հայկական ուժերը շփման գծի տարբեր ուղղություններում պարբերաբար խախտում են հրադադարի պահպանման ռեժիմը, ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև հետապնդում է ներքին և արտաքին քարոզչական նպատակ:

«Իրականությունն այն է, որ ղարաբաղյան կողմը ոչ թե խախտում է հրադադարի պահպանման ռեժիմի, այլև ծայրահեղ անհրաժեշտության դեպքում համարժեք քայլեր է ձեռնարկում հակառակորդի նախահարձակ գործողությունները սանձելու համար, ինչի արդյունքում բնական է, որ ադրբեջանական ճամբարում արձանագրվում են նաև կորուստներ»,- ասվում է հայտարարության մեջ:

ՊԲ հրամանատարությունը համոզված է, որ նման կորուստներից խուսափելու միակ ճանապարհն այն է, որ հակառակորդը հրաժարվի սադրիչ գործողություններից և հարգի հրադադարի պահպանման ռեժիմը:

«Հակառակ դեպքում ադրբեջանական զինուժը չարդարացված կորուստներ է ունենալու ինչպես ցամաքում, այնպես էլ օդում; Ճիշտ այնպես, ինչպես դա եղավ բոլորովին վերջերս` սեպտեմբերի 12-ին` Արցախի երկնքում անօդաչու թռչող սարքը խփվելու դեպքում»,- նշվում է փաստաթղթում:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հիշեցրել է հայկական կողմի որդեգրած այն սկզբունքը, ըստ որի՝ «յուրաքանչյուր  սպանված հայ զինվորի դիմաց հակառակորդը ստիպված է լինելու փոխարենը հատուցել առնվազն երեք ասկյարի կյանքով»:

«Ապացույցը, վերջին օրերին հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հայկական 1 զինվորի սպանության և 2-ի վիրավորմանը հաջորդած դեպքերն են, որոնք տեղի ունեցան ադրբեջանական բանակում և որոնց արդյունքում, ըստ Բաքվի աղբյուրների` 2 ասկյար զոհվեցին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, իսկ 1-ը ինքնասպանություն գործեց` կախվելու ճանապարհով»,- նշել է Հասրաթյանը:

Նա տեղեկացրել է, որ միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում և հոկտեմբերի առաջին յոթնօրյակում Ադրբեջանական բանակը տարբեր հանգամանքներում տվել է 13 զոհ, որից 3-ը` ինքնասպանություն և 12 վիրավոր:  Նույն ժամանակահատվածում ՊԲ-ում արձանագրվել է մահվան ելքով 2, վիրավորման` 5 դեպք: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
13:39
15 Հուլիսի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Ադրբեջանական կողմը չի դադարում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
14:58
14 Հուլիսի 2017
ԵՄ պետությունները պետք է սկսեն Արցախի ճանաչման գործընթացը. չեխ պատգամավոր
Եվրոպական Միության երկրները պետք է սկսեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը:
13:48
13 Հուլիսի 2017
Ւնտերպոլը մերժել է Ադրբեջանին չեխ եվրապատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցում
Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին և միջազգային հետախուզում չի հայտարարել չեխ եվրապատգամավորի նկատմամբ Ղարաբաղ այցելելու համար։
12:58
13 Հուլիսի 2017
Արցախում հուլիսի 19-ին նախագահ են ընտրելու, թեկնածուները երկուսն են
Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին:
18:49
12 Հուլիսի 2017
ԱՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
10:49
12 Հուլիսի 2017
Ի՞նչ են առաջարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում՝
17:57
11 Հուլիսի 2017
Նալբանդյանն ու Լավրովը ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր են քննարկել
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։
22:27
10 Հուլիսի 2017
20–ամյա զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից
Հակառակորդի արձակաց կրակոցից ՊԲ 20–ամյա զինծառայող է մահացել։