483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղի՝ այս տարվա տասհազարերորդ այցելուն հուշանվեր է ստացել
19:08
07 Հոկտեմբերի 2011

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայությունում ուրբաթ օրը գրանցվեց  տարեսկզբից տասհազարերորդ այցելուն, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Դա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բանաստեղծ և թարգմանիչ Վադիմ Ռախմանովն է, ում ԼՂՀ ԱԳՆ-ի կողմից շնորհվեց հավաստագիր և հուշանվեր` Լեռնային Ղարաբաղի խորհրդանիշով:

Հյուպատոսական ծառայության տեղեկության համաձայն՝ 2011թ.  անցած 9 ամիսների ընթացքում ԼՂՀ այցելած օտարերկրացիների թիվը 64 %-ով գերազանցում է 2010թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Օտարերկրացի այցելուների շրջանում գերակշռում են Ռուսաստանի, ԵՄ, ԱՄՆ. Իրանի, Կանադայի քաղաքացիները: Ընդ որում, 2011թ. երեք եռամսյակների ընթացքում կրկնապատկվել է Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը` անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ: Շարունակում է ընդլայնվել ԼՂՀ այցելող օտարերկրացիների աշխարհագրությունը. Լեռնային Ղարաբաղ  են այցելում զբոսաշրջիկներ Ճապոնյաից, Չինաստանից, Սինգապուրից, Բրազիլիայից, Վենեսուելայից, Իսրայելից, Նոր Զելանդիայից, Հնդկաստանից, Կոտ դ'Իվուարից և այլ երկրներից: 

Արցախի նկատմամբ հատուկ հետաքրքրություն են ցուցաբերում աշխարհի տարբեր երկրներից հայկական Սփյուռքի ներկայացուցիչները: Նրանք հիմնականում այցելում են Գանձասարի (XIII դար), Ամարասի (IV դար), Դադիվանքի (IV դար) վանական համալիրներ, հնագույն հայկական քաղաք Տիգրանակերտի պեղումների գոտի, Ազոխի քարանձավ, Նիկոլ դումանի տուն-թանգարան, ինչպես նաև Ականաբերդի, Լևոնաբերդի, Բերդաքարի, Ասկերանի, Թումասաբերդի հայկական ամրոցներ:

Օտարերկրացի զբոսաշրջիկները հիացած են ոչ միայն բազմադարյա պատմական հուշարձաններով, շքեղ բնությամբ, գեղատեսիլ կիրճերով, առողջ էկոլոգիայով, հանքային և տաք աղբյուրներով, այլ նաև արցախցիների բարյացակամությամբ ու հյուրասիրությամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:14
29 Մարտի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծում արձակել է ավելի քան 580 կրակոց
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 580 կրակոց:
18:14
28 Մարտի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Երեքշաբթի հակառակորդի արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող:
10:12
28 Մարտի 2017
Գիշերը հակառակորդը կրակ է արձակել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ:
10:25
27 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 340 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:02
26 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է ՊԲ զորամասերից մեկում:
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ: