478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ նախագահն Ուսուցչի օրվա կապակցությամբ հրամանագրեր է ստորագրել պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչում շնորհելու մասին
19:40
05 Հոկտեմբերի 2011

Ուսուցչի օրվա կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը  հոկտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագրեր Արցախի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչում շնորհելու մասին, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ռոմելա Գրիգորյանը և Մարտունու N1 միջնակարգ դպրոցի մասնագիտական կրթության աջակցության գծով տնօրենի տեղակալ Վլադիկ Շիրինյանը պարգևատրվել են «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

Պետության ղեկավարի հրամանագրով, Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Անուշիկ Ավետիսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի Բարմեն Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի զինղեկ Սեյրան Բաղրյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Արտո Սարգսյանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Սարգսյանը պարգևատրվել են «Երախտագիտություն» մեդալով:

Մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար Հադրութի Միքայել Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լյուբա Մայիլյանին և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Կառլեն Մարգարյանին Արցախի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։