483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի խորհրդարանի խոսնակն ընդունել է Կալիֆորնիայի Սենատի անդամին
13:36
03 Հոկտեմբերի 2011

Սեպտեմբերի 30-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած ԱՄՆ Կալիֆորնիա նաhանգի սենատի անդամ Ջոզեֆ Սիմիթյանին (Joseph Simitian) և նրան ուղեկցող «Փարոս» հիմնադրամի տնօրեն Փիթեր Աբաջյանին (Peter Abajian), հաղորդում է ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը քննարկվել են Արցախի օրենսդիր մարմնի միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր և այդ համատեքստում, մասնավորապես, կարևորվել է փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպման անհրաժեշտությունը։

Զրույցի ընթացքում, պատասխանելով հայազգի սենատորին հետաքրքրող հարցերին, ԱԺ նախագահը ներկայացրել է ղարաբաղյան կարգավորման գործընթացի առկա զարգացումները, Արցախում ձևավորված խորհրդարանական ավանդույթների ընդհանրական պատկերը, Ազգային ժողովի կառուցվածքը, քաղաքական կազմը, արտախորհրդարանական կուսակցությունների հետ համագործակցության դրվածքը, գործող օրենսդրական դաշտը։

Խոսելով  պատերազմի հետևանքների վերացման և, առհասարակ, երկրի սոցիալ-տնտեսական բնույթի հիմնախնդիրների մասին, նա նշեց դրանց լուծման ճանապարհին առաջացած դժվարությունները, մանավանդ, արտաքին աջակցության գրեթե իսպառ բացակայության պայմաններում։

«Այս առումով միակ օգնությունը Կոնգրեսի որոշմամբ իրականացվող տարեկան հատկացումներն են, ինչի համար մենք խորապես երախտապարտ ենք Միացյալ Նահանգների ժողովրդին և իշխանություններին», -ասել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակը:

Հանդիպմանը ներկա էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։

ԱՄՆ Սենատի անդամ Ջոզեֆ Սիմիթյանին նաև ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արա Հարությունյանը և արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:40
10 Դեկտեմբերի 2016
Գիշերը հակառակորդը Մարտունու ուղղությամբ կիրառել է ձեռքի հակատանկային և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ձեռքի հակատանկային և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր:
10:36
09 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը շփման գծում կիրառել է դիպուկահար հրացաններ և նռնականետ
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն շարունակել իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։
13:35
08 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
10:30
08 Դեկտեմբերի 2016
Ժամկետային զինծառայող է մահացել Արցախի զորամասերից մեկում
Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում ժամկետային զինծառայող է մահացել։
11:33
07 Դեկտեմբերի 2016
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի դիտարկում է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ:
10:19
06 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կրակ արձակելով ինքնաձիգներից և գնդացիրներից
Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 60 անգամ:
10:46
05 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. նախորդ գիշեր հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: