486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի ժողովուրդը վճռական է իր ազգային նպատակներում. ԱՄՆ սենատոր
20:11
30 Սեպտեմբերի 2011

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Ղարաբաղի ժողովուրդը վճռական է իր ազգային նպատակներում, չնայած առկա դժվարություններին, ուրբաթ հայտարարել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի սենատի անդամ Ժոզեֆ Սիմիթյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունը:

Ողջունելով Արցախում ճանաչողական այցով գտնվող սենատորին` ԼՂՀ  վարչապետը նշել է, որ ամերիկացի հայ բարեկամները էական օգնություն են ցուցաբերում արցախյան դատի պաշտպանության գործում:
Հյուրի խնդրանքով Հարությունյանը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների ներկա փուլին և հեռանկարին:
Վարչապետի խոսքով` Մինսկի խումբը կարևոր դերակատարություն ունի բանակցությունների շարունակման և մեր տարածաշրջանում խաղաղության պաշտպանման խնդրում:
«Հիմնախնդրի վերջնական կարգավորման համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու»,- շեշտել է ԼՂՀ կառավարության ղեկավարը:

Խոսելով ԼՂՀ հետագա զարգացման մասին` Ա.Հարությունյանը նշել է, որ ստեղծված են անհրաժեշտ նախադրյալներ Արցախում տնտեսական աճի բարձր տեմպեր ապահովելու համար: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:18
22 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի քարոզչամեքենան փորձում է արդարացնել իր իսկ կողմից նախօրեին արցախյան դիրքերի արկակոծության փաստը
Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից։
10:37
22 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը լարված է եղել, հակառակորդը կիրառել է նաև հրանոթներ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
16:28
21 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է. ՊԲ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում
ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
10:51
21 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում դիպուկահար հրացաններ է կիրառել
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։
10:08
21 Փետրվարի 2017
Հայտնի են Արցախի հանրաքվեի նախնական արդյունքները
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։

22:00
20 Փետրվարի 2017
Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն ավարտվել է. քվեարկել է ընտրողների 75,91%–ը
Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
18:03
20 Փետրվարի 2017
Ադրբեջանն ընդլայնում է «սև ցուցակը»
Ադրբեջանի ԱԳՆ–ն ուշադիր հետևում է Ղարաբաղի հանրաքվեին:
11:34
20 Փետրվարի 2017
Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Երկուշաբթի Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում։
10:48
20 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը հակառակորդն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

10:18
19 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

15:07
18 Փետրվարի 2017
Արցախի զորամասերից մեկի զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել
Շաբաթ օրն առավոտյան ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել:
10:40
18 Փետրվարի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ և 60 միլիմետրանոց ականանետ
Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):