480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղում շախմատը կընդգրկվի դպրոցական ծրագրի մեջ
15:10
30 Սեպտեմբերի 2011

Առաջիկայում շախմատը կդասավանդվի ԼՂՀ դպրոցներում որպես պարտադիր առարկա, հաղորդում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը:

Հայաստանում այս ուսումնական տարվանից շախմատը դասավանդվում է հանրապետության բոլոր դպրոցներում՝ 2-4-րդ դասարաններում: Ղարաբաղում նմանատիպ ծրագրի իրագործման համար պետք է լիամասշտաբ աշխատանքներ իրականացվեն՝ առաջին հերթին համապատասխան կադրերի պատրաստման ուղղությամբ:

ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունում հույս են հայտնել, որ այս ծրագիրը կգործի հաջորդ ուսումնական տարվանից, իսկ հիմա շախմատը փորձնական կարգով դասավանդվում է միայն Ստեփանակերտի թիվ 1 դպրոցում:

Շախմատի ուսուցիչ Արթուր Բաբայանի (Ղարաբաղի միակ ներկայացուցիչը, ով վերապատրաստման կուրս է անցել Հայաստանում) խոսքերով՝ «շախմատ» առարկան  հինգ դասարաններից ուսումնասիրում են երկրորդ դասարանի 158 աշակերտներ:

Նա տեղեկացրեց, որ շախմատի դասասենյակն ապահովված է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից ընծայված անհրաժեշտ գույքով, բոլոր աշակերտներն ունեն դասագրքեր և աշխատանքային տետրեր, որոնք հրատարակվել են Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանում մոտավորապես երկու ամսվա ընթացքում վերապատրաստում է անցել շախմատի շուրջ 1215 ուսուցիչ:

Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանում այս ծրագրի իրագործումը նոր խթան կդառնա շախմատի զարգացման համար և օրինակ կդառնա ողջ աշխարհի համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:34
22 Հունիսի 2017
Հակառակորդի դիվերսիոն փորձը կանխվել է. նա ունի զոհեր (ՖՈՏՈ)
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։

14:59
22 Հունիսի 2017
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ–ի օրակարգում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:
13:02
22 Հունիսի 2017
Ադրբեջանի ՊՆ–ն «հայկական անօդաչու սարքի խոցման» մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»։
11:33
22 Հունիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Թալիշ գյուղի մոտ
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
18:38
21 Հունիսի 2017
Ղարաբաղում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա F-1 մրցարշավի ժամանակ
Հասարակական դժգոհության ժամանակ Ադրբեջանը սկսում է ավելացնել լարվածությունը շփման գծում։
17:08
21 Հունիսի 2017
Ադրբեջանագետը նշել է Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրման պատճառը
Իր վերջին գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի սահմաններին լարվածություն ստեղծելու հնարավորությունից:
11:51
21 Հունիսի 2017
ԱՀ ՊՆ-ն պարզաբանել է «դիվերսիայի և գերիների» հետ կապված իրավիճակը
Ադրբեջանն հերթական ապատեղեկատվություն է տարածել:
11:55
20 Հունիսի 2017
Արցախն առաջ կանցնի Ադրբեջանից «սև ոսկու» արտադրությամբ (ՎԻԴԵՈ)
Արցախը սև խավիար կարտադրի և կարտահանի։
14:34
18 Հունիսի 2017
Օդային փառատոն՝ Ստեփանակերտում (ՖՈՏՈ)
Հունիսի 17-ին երեկոյան Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն:
12:53
17 Հունիսի 2017
20-ամյա ևս մեկ զինվոր է զոհվել հակառակորդի գնդակից. Արցախն անհամարժեք պատասխան է խոստանում
Շաբաթ առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի:
22:46
16 Հունիսի 2017
Հակառակորդի կրակից զոհվել են երեք 20–ամյա զինծառայողներ. ԱՀ ՊԲ
Այսօր հակառակորդի կրակից ԼՂՀ ՊԲ երեք զինծառայող է զոհվել։
16:49
16 Հունիսի 2017
ԼՂ խնդիրը կլուծվի, եթե ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության գան. Մեթյու Բրայզա
Ամերիկացի նախկին դիվանագետը կարծիք է հայտնել, թե ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը հետաքրքրված չեն պատերազմով: