484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի խաղաղ հռետորությունը չի խոսում նրա թուլության մասին. ԼՂՀ նախագահ
16:05
28 Սեպտեմբերի 2011

Ղարաբաղի խաղաղ հռետորությունը չի խոսում նրա թուլության մասին, հայտարարեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Գիտական խորհրդի՝ ԼՂՀ անկախության 20-ամյակին նվիրված ընդլայնված նիստի ընթացքում:

«Այն, որ մենք հանդես չենք գալիս ռազմատենչ հայտարարություններով, չի նշանակում, թե մենք թույլ ենք: Դա նշանակում է, որ մենք հարգում ենք հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը: Մենք պետք է վճռական լինենք մեր ճակատագրի նկատմամբ: Վստահ եմ, որ նման մոտեցումը վաղ թե ուշ կհանգեցնի անհրաժեշտ արդյունքների»,- ասաց Սահակյանը:
Պատասխանելով լրագրողների՝ անվտանգության գոտում ընդգրկված տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու որոշ հայ գործիչների հայտարարությունների վերաբերյալ հարցին՝ ԼՂՀ նախագահը նշեց, որ ոչ մի քաղաքական գործիչ, նույնիսկ նախագահը, չի կարող ինքնուրույն որոշումներ ընդունել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ:

«Ժամանակ առ ժամանակ որոշ մեկնաբանություններում փոխզիջման տարբերակներ են առաջադրվում, բայց դա չի նշանակում, թե երբ խոսվում է փոխզիջումների մասին, նկատի են առնվում միայն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքները և սահմանները, նման բան չկա և չի լինի»,- ասաց Սահակյանը:

Նա նշեց, որ Ղարաբաղն Ադրբեջանի հետ բանակցությունների կողմնակից է և ձգտում է մասնակցել դրանց: «Բայց այդ մասնակցությունը չպետք է ձևական լինի: Եթե խոսքը գնում է խաղաղ կարգավորման մասին, ապա մենք դիրքորոշում ունենք, որը կարող ենք ներկայացնել բանակցությունների ժամանակ: Այնպես որ հանգիստ եղեք, ոչ ոք ընդունակ չէ ոչ դավաճանության, ոչ հակահայկական գործողությունների»,- ասաց Սահակյանը:
Նա նշեց, որ ղարաբաղյան խնդիրը շատ նուրբ է՝ ավելացնելով, որ նպատակահարմար չէ կտրուկ հայտարարություններ անել:
«Մեր հայրենասիրությունը պետք է արտացոլվի աշխատանքում: Այն, որ մենք հերթապահություն ենք տանում և ապրում ենք ներկայիս Արցախի պայմաններում, դա սխրանք և արիություն»,- ասաց ԼՂՀ նախագահը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:40
29 Ապրիլի 2017
Գիշերը ադրբեջանական զինուժը կիրառել է ականանետ և նռնականետ
Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ:
12:10
28 Ապրիլի 2017
Հակառակորդի արձակած կրակից 19–ամյա զինծառայող է մահացել
Այսօր առավոտյան 19–ամյա զինծառայող է մահացել հակառակորդի արձակած կրակից։
11:09
28 Ապրիլի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 35 անգամ
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ:
10:05
27 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈՒ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց:
10:39
26 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
19:26
25 Ապրիլի 2017
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ: