487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ նախագահը մեդալներ է հանձնել տնտեսության, գիտության և քաղաքականության ոլորտների մի խումբ ներկայացուցիչների
19:10
19 Սեպտեմբերի 2011

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պետական մեդալներ է հանձնել ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ և Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրված ՀՀ սոցիալ-տնտեսական, գիտակրթական, քաղաքական ու մշակութային բնագավառների մի խումբ ներկայացուցիչների, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Միջոցառումն անցկացվել է երկուշաբթի ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում: 
Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաներին ԼՂՀ և Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ և նշել, որ հայ ժողովուրդը չափազանց մեծ գին է վճարել անկախ պետություն ունենալու համար:
«Մեր հաղթանակները ձեռք են բերվել ողջ աշխարհի հայության ընդհանուր ջանքերով, և Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը հանդիսանում է հայոց անկախ պետականաշինության հիմնասյուներից մեկը»,- ընդգծեց նա:

Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ԱԺ ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
18:05
04 Նոյեմբերի 2017
 Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ
Այսօր Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ։
16:55
03 Նոյեմբերի 2017
CNN Greece-ը ֆիլմ է նկարահանել Արցախի մասին (ՎԻԴԵՈ)
Ֆիլմում նշվում է նաև, որ Արցախը երկար տարիներ ապրում է պատերազմի և խաղաղության միջև:
10:23
02 Նոյեմբերի 2017
Էրդողանը մտադիր է քննարկել Պուտինի հետ ղարաբաղյան կարգավորման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:38
28 Հոկտեմբերի 2017
Իրավիճակն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում եղել է լարված. ԱՀ ՊՆ
Իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված։
12:50
25 Հոկտեմբերի 2017
Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի ապացույցները
Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
11:26
25 Հոկտեմբերի 2017
Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
Ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:
12:36
24 Հոկտեմբերի 2017
Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին։
11:09
24 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Հադրութի հարավարևելյան ուղղությամբ
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
19:11
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանական զինուժը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
15:09
23 Հոկտեմբերի 2017
ԱՀ ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Արցախի ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը։