480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
«Մենք, մեր սարերը» հայտնի հուշարձանի վերականգնման հարցը կլուծվի 2012թ.-ին. ԼՂՀ վարչապետ
14:14
17 Սեպտեմբերի 2011

Արցախի ամենահայտնի խորհրդանիշը համարվող «Մենք, մեր սարերը» (որը ժողովուրդը «Տատիկ և պապիկ»է անվանում) արցախյան հուշարձանի վերականգնման հարցը կլուծվի 2012թ.-ին, պատգամավորների հարցը պատասխանելով ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, հաղորդում է «Երկիր» թերթը:

«Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, որը ժողովուրդն անվանում է նաև «Տատիկ և պապիկ», գտնվում է բլրի վրա՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մուտքի մոտ: Հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սարգիս Բաղդասարյանն է: Պատրաստվել է Արմավիրի կարմիր տուֆից 1967 թվականին, ներկայացնում է երկու տարեց մարդկանց՝ այր և կին ազգային տարազով։ Հուշարձանը չունի պատվանդան, ըստ հեղինակի մտահղացման, ինչը տպավորություն է ստեղծում, որ ֆիգուրները սերտաճել են լեռների հետ, հարազատացել են դրանց։
Վարչապետը նշել է, թե աններելի է, որ Ղարաբաղի խորհրդանիշը համարվող հուշարձանը գտնվում է անպատշաճ վիճակում:

Ըստ նրա, Ստեփանակերտի քաղաքապետի կողմից արդեն հուշարձանի վերականգնման մրցույթ է հայտարարվել, սակայն հեղինակային իրավունքի հետ կապված որոշակի բարդություններ են առաջացել:

«Հեղինակի սերունդները պարտադիր պայմաններ են ներկայացնում»,- ասել է Հարությունյանը, սակայն նա վստահ է, որ 2012թ.-ին հարցը կլուծվի:
Վարչապետը նաև նշել է, որ նոր ընտրված քաղաքապետին (ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 18-ին) կհանձնարարվի արագացնել հուշարձանը պատշաճ վիճակի բերելու գործը:

Մի քանի օր առաջ երիտասարդների խումբը Facebook սոցիալական ցանցում խումբ է բացել, որտեղ բարձրացվում է հուշարձանի սարսափելի դրության թեման: Մասնավորապես հուշարձանի վրա տարբեր գրություններ կան՝ ինչպես հուշարձանի վրա փորագրված, այնպես էլ ներկով գրված: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:46
05 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. նախորդ գիշեր հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

13:26
28 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ–ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
10:29
28 Նոյեմբերի 2016
Հանգստյան օրերին հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։

10:59
26 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ դիտարկում կիրականացվի Թալիշի ուղղությամբ
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
10:40
26 Նոյեմբերի 2016
Գիշերը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց:
20:43
24 Նոյեմբերի 2016
ՌԴ ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ–ին պետք է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում
ԵԱՀԿ ՄԽ–ին կարելի է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում, հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
10:25
23 Նոյեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է շուրջ 530 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: