486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Բաքուն Ղարաբաղի վերաբերյալ հավակնություններ ներկայացնելու ոչ մի իրավական հիմք չունի. փորձագետ
17:48
31 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը ոչ մի իրավական փաստարկ կամ փաստաթուղթ չունի, որը հիմք կծառայեր Ղարաբաղի նկատմամբ հավակնություններ ունենալու համար, չորեքշաբթի լրագրողներին ասաց Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

«Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ իրավական փաթեթի ցանկացած փաստաթուղթ վկայում է, որ Ադրբեջանը Ղարաբաղին հավակնելու ոչ մի իրավունք չունի»,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց փորձագետը։

«Ցավոք, այսօր որոշ իրավաբաններ զբաղվում են Լեռնային Ղարաբաղը (Ադրբեջանի) կազմից դուրս գալու իրավունքն ապացուցելով։ Բայց ինչպե՞ս կարելի է դուրս գալ այն սենյակից, որտեղ դու չկաս»,-ասաց Մանասյանը։

Փորձագետը կարծում է, որ Ադրբեջանի մոտ իրավական փաստարկների բացակայության փաստը պետք է ակտիվորեն օգտագործել քարոզչության մեջ։

Ըստ Մանասյանի, մասնավորապես, երբ Մեթյու Բրայզան (ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, իսկ այժմ ԱՄՆ դեսպան Ադրբեջանում) սխալմամբ հայտարարել էր, որ Ղարաբաղն իրավաբանորեն Ադրբեջանին է պատկանում, իր կողմից ղեկավարած կազմակերպությունը՝ Քաղաքական հետազոտությունների ակադեմիան, անմիջապես արձագանքել էր դրան՝ դիվանագետին առաջարկելով 1 մլն դոլար, եթե նա ինչ-որ կերպ հիմնավորի ասածը։ «Մենք ավելացրեցինք այդ գումարը մինչև 5 մլն, կարող ենք այն հասցնել նաև մինչև միլիարդի»,- նշեց քաղաքագետը՝ ավելացնելով, որ սկզբունքորեն նման հայտարարությունների համար հիմքեր չկան։

Մանասյանը նաև ավելացրեց, որ Ադրբեջանն իր պատմության ընթացքում երբեք չի ինքնորոշվել։
«1918թ.-ին թուրքական բանակը գրավեց Բաքուն և այնտեղ նոր պետություն հիմնեց՝ Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը, այնուհետև՝ 1920թ.-ին բոլշևիկյան բանակը նոր պետություն ստեղծեց՝ Խորհրդային Ադրբեջանը»,- ասաց փորձագետը։ Բացի այդ, ըստ նրա, ներկա Ադրբեջանն Ադրբեջանական դեմոկրատական հանրապետության ժառանգորդն է, որն իրավաբանորեն ճանաչված սահմաններ չի ունեցել։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, ապա ըստ Մանասյանի, այս երկիրը բոլոր չափորոշիչներն ունի, որոնք հատուկ են անկախ պետությանը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը Հայաստանի նշանակալից նվաճումներից մեկն է 20-րդ դարում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:00
20 Փետրվարի 2017
Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն ավարտվել է. քվեարկել է ընտրողների 75,91%–ը
Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
18:03
20 Փետրվարի 2017
Ադրբեջանն ընդլայնում է «սև ցուցակը»
Ադրբեջանի ԱԳՆ–ն ուշադիր հետևում է Ղարաբաղի հանրաքվեին:
11:34
20 Փետրվարի 2017
Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Երկուշաբթի Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում։
10:48
20 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը հակառակորդն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

10:18
19 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

15:07
18 Փետրվարի 2017
Արցախի զորամասերից մեկի զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել
Շաբաթ օրն առավոտյան ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել:
10:40
18 Փետրվարի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ և 60 միլիմետրանոց ականանետ
Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
18:01
17 Փետրվարի 2017
ՌԴ ԱԳՆ. ղարաբաղյան կարգավորումը չի կարող կախված լինել Ղարաբաղում հանրաքվեի անցկացումից
Ռուսաստանը չի կարծում, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել Ղարաբաղում նախատեսված սահմանադրական հանրաքվեից:
17:04
17 Փետրվարի 2017
«Կոմանդոսը» հրապարակել է ապացույցներ այն մասին, որ Խոջալուի բնակչությունը կարող էր լքել քաղաքը 1992 թ.-ին
Արկադի Տեր-Թադևոսյանը հրապարակել է մի փաստաթուղթ, որն ապացուցում է, որ Խոջալուի բնակիչները իրենց հայտնի արահետներով կարող էին լքել քաղաքը 1992 թ.-ի փետրվարին:
16:02
17 Փետրվարի 2017
Զինծառայող է մահացել Ղարաբաղի զորամասերից մեկում
Ղարաբաղի ՊԲ զինծառայող է մահացել արցախյան զորամասերից մեկում:
10:50
17 Փետրվարի 2017
Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտումների աճ է գրանցվել
Փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:
10:44
16 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը արձակել է շուրջ 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: