478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
Մեդվեդևը ցանկանում է ղարաբաղյան բանակցությունները շարժել մեռյալ կետից. թերթ
15:03
10 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի.  /Նովոստի-Արմենիա/. Քաղաքական տեսանկյունից Մեդվեդևի համար չափազանց կարևոր է շարժել ղարաբաղյան բանակցությունները մեռյալ կետից, գրում է «Իզվեստիե» թերթը՝ հետևություն անելով ռուս առաջնորդի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներից։

Իլհամ Ալիևը նախօրեին աշխատանքային այցով Սոչի է ժամանել Դմիտրի Մեդվեդևի հրավերով։ Հանդիպումը փակ է եղել։ Ռուսական կողմից զրույցին մասնակցել է միայն նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, ով հանդիպումից հետո նախընտրել է մեկնաբանություններ չանել։ Հանդիպումը չորս ժամ է տևել՝ երկու առաջնորդները զրուցել են «Բոչարով Ռուչեյ» նախագահական նստավայրում։
 
Բաց հատվածում Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը գնահատում է Լեռնային Ղարաբաղի կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերը և ցանկանում է, որ այն լուծվի խաղաղ ճանապարհով։ «Ադրբեջանը, թերևս, ավելի շատ է շահագրգռված, քան որևէ մեկը, հակամարտության շուտափույթ կարգավորմամբ, որպեսզի բոլոր տեղափոխված անձինք վերադառնան իրենց բնակավայրերը, որպեսզի խաղաղություն և հանգստություն տիրի։ Հակամարտության շուտափույթ կարգավորումը բոլոր երկրների շահերից է բխում»,- ասել է Ալիևը։

Մեդվեդևն իր կողմից պարզաբանել է, որ  ցանկանում է անկեղծ խոսել այն մասին, «թե ի՞նչ է պետք անել հետագայում, ինչպե՞ս կարող են զարգանալ իրադարձությունները»։
Դովիլում «մեծ ութնյակի» մայիսյան հանդիպմանը Մեդվեդևը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներից՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարներից ստացել է բոլոր անհրաժեշտ լիազորությունները։

Հուլիսի սկզբին ռուսական ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը նախագահի հանձնարարականով ժամանել էր Երևան և Բաքու։ Նա Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին էր փոխանցել Դմիտրի Մեդվեդևի անձնական ուղերձները ղարաբաղյան կարգավորման առաջարկներով։

ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյայի վկայությամբ, կողմերը մոտ են եղել Կազանում հուլիսի 24-ին «ճանապարհային քարտեզի» ստորագրմանը։ «Ռուս նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդական ջանքերի շնորհիվ Բաքվին և Երևանին բառացիորեն մեկ քայլ էր մնում ձեռք սեղմելու համար։ Բայց վերջին պահին Իլհամ Ալիևը հետ կանգնեց՝ տասը լրացումներ ձևակերպելով»,- ասել է «Իզվեստիե»-ի աղբյուրը։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:48
22 Սեպտեմբերի 2017
Թուրքիայից Արցախ են ժամանել մի խումբ մտավորականներ. նրանց ընդունել է ԱԳ նախարարը
Թուրքիայից Արցախ ժամանած մտավորականներին ընդունել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը:
18:15
18 Սեպտեմբերի 2017
Արցախի շփման գիծը հարկավոր է ամրապնդել. Վիգեն Սարգսյան
Հարկավոր է շարունակել Արցախի առաջնագծի ամրապնդումը, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
16:23
18 Սեպտեմբերի 2017
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են վտանգավոր. ԼՂՀ օմբուդսմեն
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են ավելի վտանգավոր, հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
14:19
18 Սեպտեմբերի 2017
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չունի:
12:07
18 Սեպտեմբերի 2017
Սարգսյան. Հայաստանի և Արցախի զինված ուժերն անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորներն են
Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
11:32
18 Սեպտեմբերի 2017
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք. ՀՀ նախագահ
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
13:17
15 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանական ԶԼՄ–ները հերթական ապատեղեկատվություն են տարածել. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանական ԶԼՄ—ներում տարածված տեղեկությունները հայ զինվորների մահվան մասին։
10:43
11 Սեպտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Հադրութում
Դիտարկումը կանցկացվի Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ:
17:18
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողությունը։  
14:16
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստանձնեց պաշտոնը
Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով ևստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը: