486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ նախագահը շնորհավորական հեռագիր է հղել «Արմենիա» առագաստանավի անձնակազմին
17:20
08 Օգոստոսի 2011

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկության հաջող ավարտի կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 8-ին շնորհավորական հեռագիր է հղել առագաստանավի անձնակազմին:
Ինչպես նշում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հեռագրում ասված է.

«Շնորհավորում եմ ձեզ մեր ժողովրդի պատմության մեջ առաջին շուրջերկրյա նավարկության հաջող ավարտի կապակցությամբ:

Ողջ Արցախը ուշադիր հետևում էր «Արմենիա» առագաստանավի ոչ հեշտ, իսկ հաճախ էլ նաեւ վտանգավոր երթուղուն: Աշխարհասփյուռ հայերի վրա խորին տպավորություն է գործել այն փաստը, որ շրջանցելով իր վտանգավորությամբ հայտնի Հորն հրվանդանը, դուք այնտեղ տեղադրել եք հայկական խաչ` ի հիշատակ երկրագնդի բոլոր անմեղ զոհերի:

Լինելով Սփյուռքի ամենատարբեր մասերում` դուք հայրենասիրության հզոր լիցք եք հաղորդել մեր հայրենակիցներին, ինչի  կարեւորությունը դժվար է գերագնահատել:
Կրկին շնորհավորում եմ առագաստանավի անձնակազմին հայրենանվեր առաքելության փառավոր ավարտի կապակցությամբ: Կամքի ու ոգու այդ հերթական հաղթանակը իր արժանի տեղը կզբաղեցնի մեր ժողովրդի պատմության մեջ:

Անհամբեր սպասում ենք ձեզ Արցախյան հողում»:

«Արմենիա» առագաստանավով շուրջերկրյա նավարկությունը «Մեսրոպ Մաշտոց» արշավի շրջանակներում մեկնարկել է  2009 թվականի մայիսի 28-ին Վալենսիայից: Նավարկության ընթացքում հատուկ երթուղի է մշակվել, որի շրջանակներում չի շրջանցվել մոլորակի ոչ մի անկյուն, ուր ապրում է գոնե մեկ հայ։ Առագաստանավը պետք է խարիսխ գցի հինգ մայրցամաքների նավահանգիստներում՝ անցնելով Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական օվկիանոսների ջրերով։ 

Առագաստանավը նախորդ շաբաթ խարիսխ է գցել Բեյրութի «Մարինա» նավահանգստում:—0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:55
22 Հունվարի 2017
ԼՂՀ նախագահ. Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ
Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
10:41
22 Հունվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է ենթափողային նռնականետ
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
10:40
21 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
Շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: