486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ Կոնգրեսի ենթահանձնաժողովը փաստորեն հաստատել է Ղարաբաղին ֆինանսական աջակցության ցուցաբերման իր մտադրությունը
13:57
03 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի.  /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ի Կոնգրեսի ենթահանձնաժողովը փաստորեն հաստատել է Ղարաբաղին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու իր մտադրությունը, ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ենթահանձնաժողովի որոշման մեջ նշված են եղել չափազանց սահմանափակ թվով երկրներին, այդ թվում՝ Հայաստանին (40 մլն ԱՄՆ դոլար) տրամադրվող գումարների չափերը։
Միաժամանակ մեծ թվով այլ երկրների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաև Ադրբեջանին հատկացվելիք գումարի չափը չի նշվել` թողնելով այդ հարցի որոշումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի հետագա քննարկումներին:

Միևնույն ժամանակ, եթե Ադրբեջանի մասով ենթահանձնաժողովը ոչինչ չի հիշատակում, ապա Լեռնային Ղարաբաղի մասով ենթահանձնաժողովը հույս է հայտնել, որ տրամադրվող ֆոնդերը կբավարարեն ԼՂ հակամարտության տուժածների մարդասիրական կարիքները, արդեն իսկ ցուցաբերված ծրագրային կարողությունների շրջանակներում։

Փաստորեն, ենթահանձնաժողովը արդեն իսկ հստակորեն արտահայտել է իր որոշումը Լեռնային Ղարաբաղին օգնություն հատկացնելու վերաբերյալ, պարզապես դեռևս չի կոկրետացրել օգնության գումարի չափը: 

ԱՄՆ-ի Ամերիկայի Հայկական Ասամբլեան իր հերթին փորձում է հասնել անհրաժեշտ միջոցների հատկացմանը։

Ամերիկայի Հայկական Ասամբլեայի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի խոսքով՝ հանձնաժողովի որոշումը երկարատև գործընթացի միայն մի փուլն է։ «Կոնգրեսում ամուր են Լեռնային Ղարաբաղին աջակցության ցուցաբերման ավանդույթները, և Ասամբլեան շարունակում է աշխատել Ներկայացուցիչների պալատի և Սենատի իր ընկերների հետ ԱՄՆ-ի կողմից Արցախին օժանդակության կոնկրետ մակարդակներ ապահովելու համար»,- մեջբերել են Արդունիի խոսքը ԱՀԱ-ից։

Լեռնային Ղարաբաղի ֆինանսական օժանդակության պատշաճ մակարդակի ապահովումը կարևորել է նաև հայկական հարցերով խմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն։ Ըստ նրա՝ աջակցությունը կուղղվի այդ երիտասարդ ժողովրդավարությանը սատարելուն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում: