486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղում ավարտվել է «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային առաջին սիմպոզիումը
19:43
29 Հուլիսի 2011

«Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային առաջին սիմպոզիումն ավարտվել է Շուշիում, Ստեփանակերտից հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:

Միջոցառման փակման արարողության ընթացքում ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ 1988թ.-ից հետո «Ղարաբաղ» բառը միջազգային հանրության մոտ նույնացվել է հակամարտության և ԼՂՀ-ում սկսած պատերազմի հետ:

«Այսօր ճիշտ ժամանակն է, որ Արցախն իրեն նոր կողմից դրսևորի՝ համաշխարհային մշակույթում և արվեստում: Դա հատուկ է մեր երկրամասին և ստեղծագործ ժողովրդին»,- նշել է Ղուլյանը:
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն իր հերթին ընդգծել է միջոցառումների կարևորությունը, մասնավորապես՝ իտալացի քանդակագործների մասնակցությունը սիմպոզիումին՝ նշելով, որ նրանք իրենց ներդրումն են կատարում Շուշիի վերածննդի գործում:

Ըստ Աղաբալյանի, նման սիմպոզիումներ անցկացվելու են նաև ապագայում:
Գաղափարի հեղինակ և սիմպոզիումի կազմակերպիչ, հայկական ծագումով իտալացի քանդակագործ Վիգեն Ավետիսը հայտնել է, որ միջոցառման նպատակն իրականացվել է և ցուցադրվել է, թե ինչ կարելի է անել կարճ ժամկետում փոքր հնարավորություններով:

Սիմպոզիումի բոլոր մասնակիցները ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից նվերներ և պատվոգրեր են ստացել:

«Հակոբ Գյուրջյան» քանդակագործության սիմպոզիումին, որն անց էր կացվում հուլիսի 18-29-ը Շուշիում, մասնակցել են Իտալիայի տարբեր գեղարվեստական ակադեմիաների շուրջ քսան գիտնականներ, քանդակագործներ և նկարիչներ, ինչպես նաև՝  չորս քանդակագործ Ղարաբաղից:

Սիմպոզիումը համագործակցության, մշակութային և մասնագիտական երկխոսության,ինչպես նաև քանդակագործների ստեղծագործական ոգեշնչման համար հարթակ դառնալու նպատակ էր հետապնդում: Միջոցառումն ուղղված էր արվեստի միջոցով Արցախի միջազգային հեղինակության բարձրացմանը, որպես արվեստի կենտրոն Շուշիի նախկին փառքի վերածնմանը, հետպատերազմյան Շուշիի զարգացմանը և ճարտարապետական ու  քաղաքաշինական վերելքի խթանմանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:05
24 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծում հաստոցավոր ավտոմատ ականանետ է կիրառել
Հունվարի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 20 անգամ:
17:45
23 Հունվարի 2017
Պարզվել են Արցախում պայմանագրային զինծառայողի՝ մահացու հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները. առաջադրվել է մեղադրանք
Պարզվել են պայմանագրային զինծառայող, սերժանտ Արայիկ Սարգսյանի մահվան հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
13:25
23 Հունվարի 2017
ԵԱՀԿ առաքելությունը երեքշաբթի դիտարկում է անցկացնելու Սեյսուլան գյուղի հյուսիս-արևմուտքում
ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 24-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
10:38
23 Հունվարի 2017
Նախօրեին գիշերը ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում պայմանագրային զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
13:55
22 Հունվարի 2017
ԼՂՀ նախագահ. Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ
Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
10:41
22 Հունվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է ենթափողային նռնականետ
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
10:40
21 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
Շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: