483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+8
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ-ում կադրերի լուրջ խնդիր կա համարյա յուրաքանչյուր բնագավառում. վարչապետ
14:23
26 Հուլիսի 2011

ԼՂՀ-ում կադրերի լուրջ խնդիր կա համարյա յուրաքանչյուր բնագավառում, նախօրեին հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը «Լույս» հիմնադրամի աջակցությունը վայելող մի խումբ ուսանողների հետ հանդիպման ժամանակ՝ հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի գլխավորությամբ, հաղորդում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

ԼՂՀ վարչապետը ողջունել է  աշխարհի ճանաչված բուհերում սովորող հայ երիտասարդներին, այդ թվում նաև Ղարաբաղում սովորող չորս ուսանողների Արցախում գտնվելու և «Լույս»-ի ծրագրերն այստեղ ևս  իրականացնելու առթիվ:

ԼՂՀ վարչապետը բարձր է գնահատել երիտասարդների մոտ ուսման նկատմամբ սերն ու ձգտումը՝ կարևորելով ձեռքբերած գիտելիքներն ի նպաստ հայրենիքին օգտագործելը:

Նա ուսանողներին դիմել է  ուսումն ավարտելուց հետո  Արցախում հաստատվելու և աշխատելու առաջարկով, իհարկե, համապատասխան պայմաններ ստեղծելով նրանց համար:

Ուսանողները պատմել են «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակներում Արցախում ունեցած հանդիպումների, իրականացված աշխատանքի մասին: Նրանք քննարկումներ են ունեցել տարբեր բնակավայրերի երիտասարդների հետ, լսել նրանց հիմնախնդիրները և դրանք լուծելու առաջարկներ արել:

Հիմնադրամի կրթական ծրագրի տնօրենի խոսքով` հիմնադրամի նպատակներից է հայ երիտասարդների մոտ արմատավորել իրար հետ մտածելու  և աշխատելու գաղափարը:

Ուսանողների խնդրանքով` վարչապետն անդրադարձել է  հանրապետությունում իրականացվող տնտեսական  ծրագրերին, կրթական բարեփոխումներին ու քաղաքական գործընթացներին:

Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը:
«Լույս» հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականի ապրիլին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է: «Լույսի» նպատակն է ուսանողների ուսուցման ֆինանսավորումը օտարերկրյա առաջատար բուհերում:

Իր գործունեության երկու տարվա ընթացքում «Լույս» հիմնադրամը հոգացել է հարյուրավոր հայ ուսանողների ուսման վարձը: Միայն այս տարի հիմնադրամի հովանավորությամբ աշխարհի մի շարք առաջատար բուհերում սովորում են 200-ից ավելի ուսանողներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
12:11
30 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը ինտենսիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
10:14
29 Մարտի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծում արձակել է ավելի քան 580 կրակոց
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 580 կրակոց:
18:14
28 Մարտի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Երեքշաբթի հակառակորդի արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող:
10:12
28 Մարտի 2017
Գիշերը հակառակորդը կրակ է արձակել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ:
10:25
27 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 340 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:02
26 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է ՊԲ զորամասերից մեկում:
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։