485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղն արժանի ուշադրություն է հատկացնում գիտության զարգացմանը. պատգամավոր
13:49
15 Հուլիսի 2011

Լեռնային Ղարաբաղն արժանի ուշադրություն է հատկացնում գիտության զարգացմանը, նախօրեին Ղարաբաղում անցկացվող միջազգային գիտաժողովի ընթացքում հայտնեց ԼՂՀ Ազգային ժողովի երիտասարդության և սպորտի, մշակույթի, գիտության, կրթության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը։

Ստեփանակերտում անցկացվում է ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված  «Դինամիկ համակարգերը, ոչ գծային վերլուծությունն ու դրա հավելվածները»  միջազգային գիտաժողովը։

Ըստ Սարգսյանի՝ այդ գիտաժողովը հերթական վկայությունն է, որ անկախ և ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արժանի ուշադրություն է հատկացվում գիտության զարգացմանը, և այն պատրաստ է համագործակցել տարբեր երկրների գիտական շրջանակների հետ։

«Գիտաժողովը հետաքրքիր է նաև նրանով, որ թեմատիկ առումով այն նվիրված է բնական գիտություններին։ Նման տեսակի գիտաժողովներ Ղարաբաղում հաճախ չի անցկացվում, ընդ որում՝ ոչ այդքան բարձր մակարդակով»,- նշեց Սարգսյանը։

ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանն իր հերթին հայտնեց, որ առանց մաթեմատիկայի անհնար է ցանկացած գիտության, ոլորտի կամ նոր տեխնիկայի զարգացումը։

«Այդ առումով որպես գիտություն մաթեմատիկայի զարգացումը միշտ մեծ նշանակություն է  ունեցել, ունի և կունենա երկրի գիտատեխնիկական  զարգացման համար»,- ասաց Խաչատրյանը։

ՌԳԱ կենտրոնական տնտեսա-մաթեմատիկական ինստիտուտի գլխավոր  գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Բեգլարյանն իր հերթին ընդգծեց, որ նման ծավալի գիտաժողովի անցկացումը մեծ նշանակություն ունի գիտության զարգացման համար, կյանքի է կոչվում «գիտություն առանց սահմանների» թեզը և Հայաստանի դեպքում վերածնվում են Ռուսաստանի հետ հին կապերը։

«Լեռնային Ղարաբաղի դեպքում նոր գիտական կապերի ստեղծման համար հիմք է դրվում»,- նշեց Բեգլարյանը։

Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը հայտնեց, որ գիտությունը չի կարող զարգանալ մեկուսացված պայմաններում, այն սահմաններ չի ճանաչում և կարող է զարգանալ բացառապես տեղում իրականացվող նպատակադրված աշխատանքի և լայն գիտակրթական կապերի շնորհիվ։

«Ղարաբաղցու բնական տաղանդը և տրամաբանությունը հատկապես արտահայտվել են բնական գիտություններում և ճշգրիտ գիտելիքներում, այդ թվում՝ մաթեմատիկայի ոլորտում։ Անկայուն շրջանը կարծես կասկածի տակ է դնում այդ գերակայությունը, սակայն Արցախի պետական համալսարանը հիանալի գիտակցում է դրան կարևորությունը և համապատասխան աշխատանք է տանում մաթեմատիկայի դասավանդման մակարդակի ապահովման համար»,- ասաց Դադայանը։

Գիտաժողովի մասնակիցներին ուղերձով դիմել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ «Դինամիկ համակարգեր, ոչ գծային վերլությունն ու դրա հավելվածները» միջազգային գիտաժողովը շարունակել է իր աշխատանքն Արցախի պետական համալսարանում, որտեղ զուտ մասնագիտական թեմաներով բաժանմունքային քննարկումներ են անցկացվել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:20
08 Դեկտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսությունը դեռ չի հանգեցնում լուրջ առաջընթացի. Լավրով
Նրա խոսքով, սա հեշտ հարց չէ, սակայն նրանք կշարունակեն զբաղվել դրանով։
13:45
06 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ առաքելության դիտարկումն Արցախի և Ադրբեջանի սահմանում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
12:18
05 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն պլանային դիտարկում է անցկացվելու շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
11:00
03 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանն ու հայրենիքը (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն Արցախ կատարած այցի շրջանակում մասնակցել է զորավարժությունների։
21:05
01 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այցելել է Արցախ (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այսօր այցելել է Արցախ։
10:36
22 Նոյեմբերի 2017
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է, նրա վիճակը ծանր է։
14:47
21 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է դեկտեմբերին Սարգսյան–Ալիև հանդիպման հնարավորությունը
Նախարարը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ քննարկումները վաղուց են ընթանում:
13:49
21 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների առաջարկների ամբողջական փաթեթը մնում է անփոփոխ. Լավրով
Նա դրական բնութագրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գնահատականները Ժնևում կայացած վերջին հանդիպման մասին։
15:35
18 Նոյեմբերի 2017
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունը սահմանագծում
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է:
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու: