486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
«Տնջրե» փառատոնն արդեն ճանաչում է վայելում Ղարաբաղում և դրա սահմաններից դուրս. նախագահ
16:51
07 Հուլիսի 2011

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան միջազգային «Տնջրե» երաժշտական փառատոնն արդեն իսկ ձեռք է բերել մեծ հեղինակություն ԼՂՀ-ում և նրա սահմաններից դուրս, հինգշաբթի ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փառատոնի մասնակիցների և կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ:

«Տնջրե» դասական երաժշտության երկրորդ փառատոն անցկացվում է Ստեփանակերտում հուլիսի 2-8-ը, մասնակցում են ավելի քան 10 երկրների պատանի երաժիշտներ։

Ինչպես հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունը, բարձր մակարդակով նման միջազգային միջոցառումների կազմակերպումը նպաստում է ինչպես հանրապետության՝ որպես մշակութային երկրի վարկանիշի բարձրացմանը, այնպես էլ Արցախում այս ոլորտի զարգացմանը:

 

Հանդիպմանը մասնակցում էին մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

«Տնջրե» փառատոնը կազմակերպվել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ։ Միջոցառմանը նպատակն Արցախում դասական երաժշտական արվեստի զարգացման խթանումն է, նոր սերնդի արցախցի երաժիշտների համար կատարողական արվեստի լավագույն ավանդույթներին հաղորդակից լինելու հնարավորության ընձեռումը, ինչպես նաև Արցախը որպես բարձր մշակութային արժեքներ ունեցող երկիր ներկայացնելը։

Փառատոնի անվանումը կապված է երկուհազարամյա սոսի ծառի հետ, որը վեր է խոյանում ԼՂՀ Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղից ոչ հեռու։ Սա ԼՂՀ տարածքի ամենահին և բարձր ծառն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում:
10:42
16 Հունվարի 2017
Արցախի ՊԲ–ն խիստ գործողությունների կդիմի առաջնագծում լարվածության սրման դեպքում
Արցախի պաշտպանության բանակն ավելի խիստ գործողությունների կդիմի, եթե հակառակորդն առաջնագծում շարունակի լարել իրավիճակը:
12:17
14 Հունվարի 2017
Ղարաբաղի ընտանիքները «Տաշիր» հիմնադրամից 4 հազարական դոլար կստանան չորրորդ երեխայի համար
Հունվարի 20-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 4000-ական դոլար է հատկացնելու 2016թ.-ի ընթացքում Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին:
10:40
14 Հունվարի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց:
11:03
13 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը գնդացիրներից
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 40 անգամ: