486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղը պատրաստ է ռազմական սցենարին, բայց ձգտում է խուսափել պատերազմից. ԼՂՀ նախագահ
14:50
06 Հուլիսի 2011

Ղարաբաղն ամբողջությամբ պատրաստ է իրադարձությունների զարգացման ռազմական սցենարին, վստահ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։

«Մենք, խորապես համոզված լինելով, որ այս հարցը պետք է կարգավորվի խաղաղ պայմաններում, միևնույն ժամանակ պարտավոր ենք մտածել` հաշվի առնելով մեր հարևանի պահվածքը, նրանց կողմից հնչեցված հայտարարությունները: Պարտավոր ենք նաև ապահովել մեր երկրի անվտանգությունը, որպեսզի մեր երկրի բնակչությունը ի վիճակի լինի այդ հարաբերական խաղաղության պայմաններում իրենց առօրյան կազմակերպելու»,- ասել է Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Պատասխանելով այն հարցին, թե փորձագիտական շրջանակներում ամրանում է պատերազմի հավանականության աճի տեսակետը, Սահակյանը նշել է, որ հենց այդ փորձագետները որպեք հիմք են ընդունում Ադրբեջանի կողմից իրականացված քաղաքականությունը:

«Եթե մի երկրում ամեն օր ասում են, որ եթե ոչ այսօր, ապա վաղը մենք այդ հարցը լուծելու ենք զենքի ուժով, ապա այդ փորձագետները իրավունք ունեն այդպիսի եզրակացություն անելու»,- ասել է ԼՂՀ նախագահը։

«Մենք լրջագույն աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի խուսափենք հավանական պատերազմական գործողություններից: Ես համարում եմ, որ այս հակամարտությունը սահմանափակված չէ միայն Ադրբեջանի, Արցախի, Հայաստանի հետաքրքրություններով: Այսօրվա քաղաքակիրթ աշխարհն ունի իր պահանջները հատկապես մեր տարածաշրջանում: Ես դիտում եմ մեր գործունեությունը ոչ թե այդ ծայրահեղ քաղաքականության մեջ, այլ ընդհակառակը` մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի նվազեցնենք ստեղծված լարվածությունը և  փորձենք ավելի ուրիշ գործիքներ գործադրելով մոտենանք մեր հարաբերությունների պարզելուն»,-ավելացրել է նա։

Ըստ նրա՝ Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքները պետք է մտահոգեն ոչ միայն Արցախի հանրապետության, Արցախի ժողովրդին:

«Այդ սպառնալիքները իրենց բնույթով միայն Արցախի անվտանգությանը կամ միայն հայկական կողմին չեն ուղղված: Դրանք կրում են ահաբեկչական բնույթ: Իսկ եթե դա ահաբեկչություն է, ուրեմն պետք է մտահոգի ամբողջ քաղաքակիրթ աշխարհին: Այդ առումով ես գտնում եմ, որ այդ սպառնալիքները հավասարաչափ վերաբերում են թե' Արցախին, թե' հայկական կողմին, այնպես էլ միջազգային հանրությանը»,- ասել է  Սահակյանը։

Նա հիշեցրել է, որ ամեն օր Ադրբեջանի քաղաքական իշխանությունները հանդես են գալիս սպառնալիքներով, և դրանք ուղեկցված են միլիտարիստական կոնկրետ քայլերով: «Մենք մտահոգված ենք, և մեզ պես պետք է մտահոգվի նաև միջազգային հանրությունը: Այդպիսի քաղաքականության շրջանակներում մենք պարտավոր ենք հաշվի առնել և չբացառել, որ Ադրբեջանը կարող է մի օր այդ խոսքերից գործի անցնել: Հետևաբար մենք կառուցում ենք մեր աշխատանքները` ելնելով այդ իրողությունից»,- նշել է ԼՂՀ նախագահը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:37
26 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում կրակել է հաուբիցից, հրանոթներից, ականանետերից և նռնականետերից
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
19:19
25 Փետրվարի 2017
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է Մարտունու վրա կատարած հարձակման տեսագրությունը և հակառակորդի զոհերի անունները
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է Մարտունու վրա կատարած հարձակման տեսանյութը:
17:07
25 Փետրվարի 2017
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը:

13:31
25 Փետրվարի 2017
Հայկական կողմը խոստացել է ներկայացնել ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը
Հայկական կողմն ունի գիշերն իրականացված ադրբեջանական ագրեսիայի վկայության տեսագրությունը:
11:48
25 Փետրվարի 2017
Ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում՝ խոսելով հայկական կողմի «հարձակումների» մասին
Արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում էր իրավիճակը շփման գծում:
10:45
25 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ.Շփման գծում նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժ
Հակառակորդը գիշերը հարձակման փորձ է նախաձեռնել շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով
18:45
24 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ. հակառակորդը հրետակոծել է Թալիշը
Թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև Թալիշ բնակավայրը։
10:43
24 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և ՁՀՆ-7 տիպի նռնականետ
Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ
11:36
23 Փետրվարի 2017
Արցախում զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:08
23 Փետրվարի 2017
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ–ն դիմել է կանխարգելիչ գործողությունների. հակառակորդն ունի 1 զոհ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ։
11:18
22 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի քարոզչամեքենան փորձում է արդարացնել իր իսկ կողմից նախօրեին արցախյան դիրքերի արկակոծության փաստը
Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից։
10:37
22 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը լարված է եղել, հակառակորդը կիրառել է նաև հրանոթներ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: