481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը չի հեռանա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ունեցած իր սկզբունքներից. ԱԱԽ քարտուղար
10:40
30 Հունիսի 2011

Երևանը մտադիր չէ հեռանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ունեցած իր սկզբունքներից, համոզված է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«Փոխադարձաբար ընդունելի փոխզիջումն ավելի լավ է ոչ խելամիտ առճակատումից, սակայն ցանկացած փոխզիջում պետք է հիմնվի հստակ սկզբունքների և մոտեցումների վրա, որոնց մասին մենք հայտարարել ենք և որոնցից չենք հեռանա նույնիսկ կես մետրով», - ասել է Բաղդասարյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումն առավելագույնս հստակ է: «Լեռնային Ղարաբաղը չի եղել և չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցն առաջնային է, այսինքն՝ այն պետք է դառնա դե-յուրե ճանաչված անկախ պետություն և միանա Հայաստանին, և դա պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը համապատասխան հանրաքվեի անցկացման միջոցով ինքնորոշման միջազգայնորեն ընդունված սկզբունքի շրջանակներում», - ասաց Բաղդասարյանը:

Նա հիշեցրեց, որ այլ սկզբունքներն են Հայաստանի և Ղարաբաղի միջև ցամաքային կապի պարտադիր առկայությունը, խնդիրը լուծելիս անվտանգության միջազգային երաշխիքների ապահովումը:

Բաղդասարյանն ընդգծեց, որ Ադրբեջանը հաճախ ծայրահեղ մոտեցումներ է դրսևորում, որոնք թույլ չեն տալիս հասնել արդյունավետ լուծման: Նրա կարծիքով՝ Բաքվի ապակառուցողական դիրքորոշման շուրջ կոշտ գնահատականները հրապարակավ չեն հնչում այն պարզ պատճառով, որ բանակցությունների ռեսուրսը դեռևս սպառված չէ, և միջնորդային առաքելության կոշտ հայտարարությունները կարող են սպառնալիքի տակ դնել գործընթացը: ԱԱԽ քարտուղարը նշեց նաև, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հասկանալի է միջազգային հանրությանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:22
21 Հոկտեմբերի 2017
Արցախում 2 զինծառայող է զոհվել
Արցախում 2 զինծառայող է զոհվել:
13:52
20 Հոկտեմբերի 2017
Փորձագետ. Ղարաբաղի հարցում Ադրբեջանն անհաշտելի դիրք է զբաղեցնում
Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում, և «հայտնի է` ում կողմից»։
20:48
19 Հոկտեմբերի 2017
Նալբանդյան. Բաքվի հետ Ժնևից հետո Արցախի հարցը չբարձրացնելու պայմանավորվածություն չի եղել
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հերքել է Բաքվի` Ժնևի գագաթնաժողովում Արցախի թեման չբարձրաձայնելու մասին իբր գոյություն ունեցող «պայմանավորվածությունների» հայտարարությունները։  
19:43
19 Հոկտեմբերի 2017
Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Հինգշաբթի 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինվոր է զոհվել։  
20:19
16 Հոկտեմբերի 2017
Բանակցություններում իրական առաջընթացի համար անհրաժեշտ է Արցախի անմիջական մասնակցությունը. ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Ժնևում այսօր կայացած Սարգսյան–Ալիև բանակցությունների համատեքստում։
18:53
16 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
«Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս», – հայտարարել է ՀՀ նախագահը
18:31
06 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահը ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ալիևի հետ հերթական հանդիպմանը վերաբերող հարցեր
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին։
16:41
02 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն առաջին անգամ կայցելի Երևան և Բաքու
ԵԱՀԿ ՄԽ իամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու։
21:04
29 Սեպտեմբերի 2017
100 մլն դոլարի ներդրում՝ Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում
Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում նախատեսվում է 100 մլն դոլարի ներդրում կատարել:
16:34
29 Սեպտեմբերի 2017
Սիրիահայ վիրաբույժ Ջանի Հադդադն արժանացել է «Երախտագիտություն» մեդալի Արցախի նախագահի կողմից
Ջանի Հադդադը Արցախում կատարել է 350-ից ավել վիրահատություն:
19:40
28 Սեպտեմբերի 2017
ՊԲ զինվոր է մահացել հակառակորդի գնդակից
Այսօր ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից:
11:01
25 Սեպտեմբերի 2017
Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25–ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: