487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում Ալիևն ագրեսոր կդառնա. ռուս փորձագետ
15:54
28 Հունիսի 2011

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ագրեսոր կդառնա համաշխարհային հանրության աչքում, եթե ռազմական գործողություններ սկսի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գոտում, կարծում է Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը:

«Նա դա չի ուզում, քանի որ ցանկանում է իրեն ցույց տալ որպես խաղաղարար, իսկ կդառնա ագրեսոր», - «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերին նվիրված եռակողմ հանդիպման արդյունքները» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում ասաց Զախարովը:

Փորձագետը նաև կարծում է, որ հռետորական են պատերազմ լինել –չլինելու մասին հարցերը: «Իսկ «ո՞վ կհաղթի» հարցը պարզապես ֆանտաստիկ է», - ասաց Զախարովը: Նրա խոսքերով՝ ինչ էլ որ ասի Ալիևը, ադրբեջանական բանակի վիճակը հեռու է բարենպաստ լինելուց: «Այո, կա շատ սպառազինություն, այդ սպառազինությունների մեջ հսկայական գումարներ են ներդրվում, սակայն կան նաև գաղափարախոսական բաղկացուցիչներ: Ո՞վ է պատերազմելու, կցանկանա՞ն, արդյոք, նրանք պատերազմել», - նշեց փորձագետն՝ ավելացնելով, որ Մոսկվայում բնակվող ադրբեջանցիները հայտարարում են, որ չեն մասնակցի պատերազմին:

Զախարովը նշեց նաև, որ մինչև հիմա չի լուծվում բանակցային գործընթացում Ղարաբաղի մասնակցության հարցը: «Իսկ առանց Ղարաբաղի անհնար է խոսել Ղարաբաղում խաղաղության մասին, և դա, բնականաբար, այն է, ինչ պետք է արվի առաջին հերթին», - ասաց փորձագետը: Զախարովի խոսքերով՝ հարկավոր է նաև դադարեցնել Բաքվի ռազմատենչ և ագրեսիվ հռետորականությունը:

Խոսելով աշխարհաքաղաքական դասավորության մասին՝ փորձագետը նշեց, որ ԱՄՆ-ն սպասում է, որ «իքս ժամին» Ադրբեջանը կհարձակվի Ղարաբաղի վրա: «Այդ հարձակումը շատ արագ կդադարի, սակայն այն հարկավոր է ԼՂՀ-ի տարածք խաղաղարար զորքեր մտցնելու համար: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նրանք միանգամից կփոխարինվեն ամերիկյան ռազմական համակազմով, նաև այն, որ այդ համակազմն արդեն Անդրկովկասում է՝ ինչպես Վրաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքում», - նշեց Զախարովը:

Փորձագետը կարծում է, որ զորքը կարող է տեղափոխվել մեկուկես ժամվա ընթացքում «մինչև Ռուսաստանի մտածելը»:

Զախարովի կարծիքով՝ ամերիկացիները չեն հրաժարվել Իրանի հետ պատերազմ սկսելու մտքից, և հակամարտության գոտու տարածքը կարող է «ժամանակավոր թռիչքային-վայրէջքային ուղի» ծառայել ամերիկացի ինքնաթիռների համար:

«Այն, որ Ադրբեջանի տարածքից չի կարելի ինքնաթիռներ բարձրացնել, պարզ դարձավ ամերիկացիներին և նույն ադրբեջանցիներին, քանի որ Իրանը զգուշացրեց, որ այդ դեպքում համարժեք պատասխան կտա», - նշեց փորձագետը: Հենց այս փաստով է Զախարովը բացատրում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպման ձախողումը: Նա կարծում է, որ Իլհամ Ալիևի հետ հնարավոր էր որևէ բանակցություն վարել որևէ փաստաթղթի ստորագրում թույլ չտալու համար:

«Առաջիկայում ես հեռանկարներ չեմ տեսնում, որոնք կարող են ինչ-որ կերպ լուծել ղարաբաղյան խնդիրը: Շատ շահագրգիռ դերակատարներ են հայտնվել, որոնք փորձում են միջամտել բոլոր այդ գործերին, և լուրջ իրավիճակ է տիրում Արևմուտքում, որը չի հրաժարվում Իրանի հետ կապված գաղափարից: Սա հիմնական թեմաներից մեկն է, որի պատճառով իրական բանակցային գործընթաց չի վերսկսվում», - ասաց փորձագետը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
18:05
04 Նոյեմբերի 2017
 Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ
Այսօր Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ։
16:55
03 Նոյեմբերի 2017
CNN Greece-ը ֆիլմ է նկարահանել Արցախի մասին (ՎԻԴԵՈ)
Ֆիլմում նշվում է նաև, որ Արցախը երկար տարիներ ապրում է պատերազմի և խաղաղության միջև:
10:23
02 Նոյեմբերի 2017
Էրդողանը մտադիր է քննարկել Պուտինի հետ ղարաբաղյան կարգավորման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:38
28 Հոկտեմբերի 2017
Իրավիճակն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում եղել է լարված. ԱՀ ՊՆ
Իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված։
12:50
25 Հոկտեմբերի 2017
Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի ապացույցները
Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
11:26
25 Հոկտեմբերի 2017
Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
Ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:
12:36
24 Հոկտեմբերի 2017
Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին։
11:09
24 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Հադրութի հարավարևելյան ուղղությամբ
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
19:11
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանական զինուժը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
15:09
23 Հոկտեմբերի 2017
ԱՀ ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Արցախի ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը։