480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի միջազգային ճանաչման համար բացարձակապես բոլոր հիմքերը կան. ԼՂՀ նախագահ
18:50
16 Հունիսի 2011

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման համար բացարձակապետ բոլոր հիմքերը կան, ասել է Բակո Սահակյանը «Վոյենի դիպլոմատ» ռուսական ամսագրին տված հարցազրույցում:

Ըստ Սահակյանի,  Արցախը պատմականորեն երբեք Ադրբեջանի տարածքի մասը չի եղել՝ «ոչ 1918թ.-ին թուրքական սվինների վրա ստեղծվածի, ոչ էլ Խորհրդային Միության փլուզման հետևանքով ձևավորվածի»։
«Ինչ վերաբերում է Խորհրդային Ադրբեջանին, ապա, ինչպես բազմիցս նշվել է տարբեր միջազգային մակարդակներում խնդրի քննարկումների ժամանակ, երրորդ կողմի կուսակցական մարմնի կամային ակտը միջազգային իրավունքով ապացուցող բնույթի իրավաբանական փաստաթուղթ չի համարվում»,- նշել է Սահակյանը։

ԼՂՀ նախագահը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձևավորումը նույնպես կայացել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և չափանիշներին, այդ ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրության համապատասխան, և իրավական տեսանկյունից ղարաբաղյան կողմի փաստարկներն անթերի են։

«Ինչ վերաբերում է քաղաքական հիմքերին, ապա իր գոյության գրեթե երկու տասնամյակի ընթացքում մեր երկիրը գործնականում ապացուցեց, որ կայացած իրավական պետություն է՝ իր ժողովրդավարական զարգացման հարցում առաջ անցնելով հենց Ադրբեջանից»,- ասել է Սահակյանը։

Ըստ նրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արդեն երկու տասնամյակ է գոյություն ունի որպես անկախ պետություն, որը չի սպառնում հարևան պետություններից ոչ մեկին։

«Կարծում եմ, որ տվյալ համատեքստում մեր երկիրն արժանի է միջազգային ճանաչմանը նաև բարոյական տեսանկյունից, առավելևս, որ այն ամենին, ինչին մենք հասել ենք, սեփական ուժերով ենք հասել՝ առանց արտաքին միջամտության»,- նշել է Սահակյանը։

Ղարաբաղի նախագահը վստահություն է հայտնել, որ բոլոր նշված հիմքերը ծանրակշիռ են, և Արցախի անկախությունն անպայման կճանաչվի։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

13:26
28 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ–ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
10:29
28 Նոյեմբերի 2016
Հանգստյան օրերին հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։

10:59
26 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ դիտարկում կիրականացվի Թալիշի ուղղությամբ
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
10:40
26 Նոյեմբերի 2016
Գիշերը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց:
20:43
24 Նոյեմբերի 2016
ՌԴ ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ–ին պետք է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում
ԵԱՀԿ ՄԽ–ին կարելի է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում, հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
10:25
23 Նոյեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է շուրջ 530 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

19:47
22 Նոյեմբերի 2016
Հանրությանն է ներկայացվել եռալեզու «Արցախ քարտեզագիրքը»
Երեքշաբթի հանրությանն է ներկայացվել «Հոգու պարտք» ՀԿ-ի և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի պատրաստած «Արցախ քարտեզագիրքը»։