483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Միջնորդները նոր հայեցակարգ կներկայացնեն, եթե ղարաբաղյան հիմնարար սկզբունքները չընդունվեն. Ֆասիե
13:08
16 Հունիսի 2011

Եթե ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքները մոտակա ժամանակներս  չընդունվեն, ապա միջնորդները ստիպված կլինեն կարգավորման նոր հայեցակարգ ներկայացնել, նախօրեին Եվրախորհրդարանի միջազգային գործերի կոմիտեի լսումների ընթացքում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն։

Ինչպես հաղորդում է «Առավոտ» թերթը, լսումներում հանդես են եկել ՄԽ ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներ Բեռնար Ֆասիեն և Ռոբերտ Բրադտկեն, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, Հարավային Կովկասում ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին, Եվրոպայի արտաքին գործունեության ծառայության Ռուսաստանի, Արևելյան հարևանության և Արևմտյան Բալկանների հարցերի կառավարիչ տնօրեն Միրոսլավ Լայչակը։

Ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն իր հերթին նշեց, որ Մինսկի խմբի գլխավոր նվաճումը նոր պատերազմ թույլ չտալն է։

Ամերիկացի համանախագահը նաև իր անհամաձայնությունը հայտնեց որոշ խորհրդարանականների կարծիքի հետ, ովքեր կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորումը «ռուսների ձեռքում է», քանի որ «Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև բացառիկ համագործակցություն է ձևավորվել»։

«Այո, մեր շահերը տարբեր են, բայց մեր նպատակը մեկն է՝ պատերազմ թույլ չտալ։ Այդ նպատակը մեր արդյունավետ համագործակցության գլխավոր աղբյուրն է։ Մենք միասնական թիմ են և թափանցիկ ենք աշխատում»,- ասաց Բրադտկեն։

Լայչակն իր ելույթում անդրադարձավ շփման գծում դիպուկահարների խնդրին՝ նշելով, որ ԵՄ-ն դիպուկահարների դուրսբերման կողմնակից է։

Նա հավաստիացրեց նաև, որ խաղաղ համաձայնագրի ստորագրման դեպքում ԵՄ-ն պատրաստ է «զգալի միջոցներ» հատկացնել տարածաշրջանի հետհակամարտային վերականգնմանը։

«ԵՄ-ն պետք է ավելի հստակ ազդակներ ուղարկի ուժի կիրառման անընդունելի լինելուն և ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը»,- ասաց Լայչակը։

Հարավային Կովկասում ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին նշեց, որ հարցի լուծման հիմնական օժանդակությունը Եվրամիության կողմից կարող է լինել Լեռնային Ղարաբաղի ընդգրկումը տարածաշրջանային լայն հայեցակարգում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:40
10 Դեկտեմբերի 2016
Գիշերը հակառակորդը Մարտունու ուղղությամբ կիրառել է ձեռքի հակատանկային և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ձեռքի հակատանկային և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր:
10:36
09 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը շփման գծում կիրառել է դիպուկահար հրացաններ և նռնականետ
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն շարունակել իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։
13:35
08 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
10:30
08 Դեկտեմբերի 2016
Ժամկետային զինծառայող է մահացել Արցախի զորամասերից մեկում
Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում ժամկետային զինծառայող է մահացել։
11:33
07 Դեկտեմբերի 2016
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի դիտարկում է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ:
10:19
06 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կրակ արձակելով ինքնաձիգներից և գնդացիրներից
Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 60 անգամ:
10:46
05 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. նախորդ գիշեր հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: