486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղը հետխորհրդային ողջ տարածքի ամենակայուն երկրներից մեկն է. ԼՂՀ նախագահ
12:04
16 Հունիսի 2011

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունիսի.  /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը այսօր ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ հետխորհրդային տարածքի ամենակայուն երկրներից մեկն է, հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ռուսական «Վոյեննի դիպլոմատ» ամսագրին տված հարցազրույցում։

Սահակյանի խոսքերով՝ միաժամանակ Ղարաբաղն առայժմ բազմաթիվ չլուծված հարցեր ունի, «պատերազմն ու նրա հետևանքները լուրջ վնաս են հասցրել պետությանը, և առայսօր մենք ստիպված ենք հաղթահարել դրա հետևանքները»։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչպես և ցանկացած այլ պետություն, ապրում է իր խնդիրներով։ Մեր հանրապետության համար առավել արդիական են բնակչության, հատկապես նրա սոցիալապես խոցելի շերտերի կենսամակարդակի բարձրացման հարցերը, ժողովրդագրական իրավիճակի բարելավման քայլերի իրականացումը, տնտեսության գերակա ուղղությունների, մասնավորապես, էներգետիկայի, լեռնաանքային և վերամշակող արդյունաբերության, գյուղատնտեսության, արտադրական ենթակառուցվածքների զարգացումը»,- ասել է Սահակյանը։

ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ առանցքային նշանակություն է տրվում գյուղերի զարգացմանը, քանի որ տնտեսապես զարգացած գյուղն Արցախի անվտանգության և շարունակական զարգացման առանցքային բաղադրիչներից է։

«Մեծ նշանակություն ենք դարձնում նաև ներդրումային զանազան ծրագրերի մշակմանը։ ԼՂՀ-ում ստեղծվել է բարենպաստ ներդրումային կլիմա, հարկային օրենսդրությունն այստեղ բավականին ազատական է, մենք փորձում ենք առավելագույնս պարզեցնել տնտեսվարող սուբյեկտների հարաբերությունները պետական կառույցների հետ։ Առաջնային նշանակություն ենք տալիս ներդրողների իրավունքների պաշտպանության օրենսդրական ամրագրմանը»,- ասել է Սահակյանը։

Ըստ նրա՝ հանրապետության պետական կառուցման փիլիսոփայության անկյունաքարն է ժողովրդավարական պետության կառուցման և քաղաքացիական հասարակության ստեղծման օգտին կատարվող ընտրությունը։

«Անկախության տարիների ընթացքում հանրապետությունում վերջնականապես ձևավորվել են պետականության ժամանակակից ինստիտուտներ, սկսվել է պատերազմից գրեթե ամբողջությամբ քայքայված տնտեսության վերականգնման գործընթացը»,- նշել է Սահակյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:05
24 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծում հաստոցավոր ավտոմատ ականանետ է կիրառել
Հունվարի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 20 անգամ:
17:45
23 Հունվարի 2017
Պարզվել են Արցախում պայմանագրային զինծառայողի՝ մահացու հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները. առաջադրվել է մեղադրանք
Պարզվել են պայմանագրային զինծառայող, սերժանտ Արայիկ Սարգսյանի մահվան հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
13:25
23 Հունվարի 2017
ԵԱՀԿ առաքելությունը երեքշաբթի դիտարկում է անցկացնելու Սեյսուլան գյուղի հյուսիս-արևմուտքում
ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 24-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
10:38
23 Հունվարի 2017
Նախօրեին գիշերը ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում պայմանագրային զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
13:55
22 Հունվարի 2017
ԼՂՀ նախագահ. Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ
Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
10:41
22 Հունվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է ենթափողային նռնականետ
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
10:40
21 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
Շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: