481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+16
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ-ում տեղաշարժեր չեն ակնկալում Կազանում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից
10:45
15 Հունիսի 2011

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը որևէ տեղաշարժ չի ակնկալում Կազանում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից:

Հունիսի 25-ին Կազանում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բեկման հասնելու համար պետք է առաջին հերթին լինի նորմալ ձևաչափ, ինչը չկա, և այն խեղաթյուրված է: Հակամարտության կողմերը պետք է պատրաստ լինեն փոխզիջումների, և մենք տեսնում ենք, որ դա նույնպես բացակայում է», - ասել է Բաբայանը ԼՂՀ հանրային հեռուստաընկերության եթերում:

Նրա խոսքերով՝ Ադրբեջանը պատրաստ չէ ոչ միայն փոխզիջման, այլև որևէ կառուցողական երկխոսության:

«Համապատասխան փոխհամաձայնություն է հարկավոր նաև գերտերությունների միջև: Նրանք ասում են, որ կողմերն իրենք պետք է լուծեն այս հարցերը, այսինքն՝ որևէ կողմի վրա ճնշում չի լինելու: Բացի այդ, հարկավոր է հաշվի առնել նաև այն, որ կողմերն ու միջնորդ-երկրները բավականին ակտիվ ներքաղաքական ժամանակաշրջան են մուտք գործում, որը կսկսվի 2012 թ.-ին», - նշել է Բաբայանը:

Նա հիշեցրել է, որ մոտ ապագայում ընտրություններ են սպասվում Ռուսաստանում, Հայաստանում, Ղարաբաղում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, և այս իրավիճակում ակնհայտ է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը երկրոդ պլան է մղվում:

«Այստեղ պետք է ավելացնել նաև այն, որ մի շարք երկրներում ընտրությունները չեն սահմանափակվում զուտ ընտրական տարրով, կլինեն նաև հետընտրական գործընթացներ: Բացի այդ, 2014 թ.-ին Սոչիում տեղի կունենան Օլիմպիական խաղերը, ողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնանալու է այս խոշոր միջոցառման վրա, որն իր հերթին անվտանգության լուրջ միջոցառումներ կպահանջի հսկայական տարածքում», - ասել է Բաբայանը:

Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները շատ հետաքրքիր համակարգ են ձևավորել, որը բժշկական լեզվով կարելի է անվանել «անզգայացման համակարգ», այսինքն՝ հասարակություններին հույս է ներարկվում, որ Կազանում հնարավոր է որևէ բեկում գրանցվի:

«Մեկ, երկու-երեք ամիս բոլորը խոսում են Կազանում կայանալիք եռակողմ հանդիպման մասին, այնուհետև սկսվում է հանդիպումը, ինչ-որ բան տեղի է ունենում կամ ընդհանրապես որևէ բան տեղի չի ունենում, և հետո բնակչությունը, հասարակությունները, վերլուծաբանները, քաղաքագետները սկսում են վերլուծել, թե ինչու բեկում չգրանցվեց: Անցնում է 2011 թվականը, գալիս են նոր տարիներ, այսինքն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մղվում է հետին պլան», - նշել է Բաբայանը:

Նա ընդգծել է, որ անհնար է բեկում ակնկալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, հետևաբար ստատուս-քվոն պետք է պահպանվի:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:03
26 Մայիսի 2017
Պայմանագրային զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Ուրբաթ` մայիսի 26–ին, ՊԲ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել:
15:21
25 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ի դիտարկման ընթացքում Ադրբեջանը օգտագործել է հսկողության աերոստատ. ԱԳՆ
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր։
12:27
24 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
10:44
24 Մայիսի 2017
Հակառակորդն առաջնագծում կիրառել է ականանետեր ու նռնականետեր. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ: