478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության գոտի խաղաղապահներ մտցնելու մասին խոսակցությունները վաղաժամ են. Բաբայան
19:22
14 Հունիսի 2011

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի.  /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում  խաղաղարար ուժերի մասին խոսելը վաղաժամ է։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների դովիլյան հայտարարությունից հետո Ադրբեջանի կողմից ավելի հաճախակի են դարձել հայտարարություններն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության գոտում շուտով միջազգային խաղաղապահ ուժեր կմտցվեն։

«Սա քաղաքական շահարկում է, և որևէ լուրջ հիմք չունի»,- նախօրեին հայտարարել է Բաբայանը ԼՂՀ Հանրային հեռուստաընկերության եթերում։

Ըստ նրա՝ եթե խոսքը խաղաղապահների մասին է, ապա այդ գաղափարն անընդունելի չէ, տարբեր տարածաշրջաններում առկա են խաղաղապահներ։

«Սակայն խաղաղարար ուժեր մտցնելու համար համապատասխան պայմաններ են անհրաժեշտ։ Առաջին հերթին, պետք է լուծվեն բոլոր խնդիրները, Ղարաբաղի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության համաձայնագիր ստորագրվի, Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, պետք է հստակեցվեն սահմանները և բոլոր հումանիտար, մասնավորապես, փախստականների հետ կապված հարցերը»,- նշեց Բաբայանը։

Նա հայտարարել է, որ դրանից հետո կարելի է խոսել այն մասին, որ երկու նոր պետություններ են ստեղծվում, դրանք պաշտոնապես ճանաչում են միմյանց, և որպես անվտանգության սիմվոլիկ միջոց՝ խաղաղապահներ են մտցվում սահմանի ողջ երկայնքով։

«Մեր դեպքում մեկ նրբություն կա։ Մենք ցույց տվեցինք աշխարհին, որ ընդունակ ենք կայունություն և խաղաղություն ապահովել ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում առանց խաղաղարարների միջամտության, այսինքն՝ մեր սեփական ուժերով։ Դա ցույց է տալիս, որ երկու պետություններ կարող են գոյություն ունենալ անկախ միմյանցից և բարձր մակարդակով կայունություն ապահովել»,- ասել է Բաբայանը։

«Այսինքն՝ խաղաղապահներ մտցնելը զուտ տեսական մոտեցում է... Խաղաղապահների տեղակայման փորձը շփման գծի ոչ թե ողջ երկայնքով, այլ Ղարաբաղի տարածքում, նշանակում է, որ Ադրբեջանը փորձում է թուլացնել ԼՂՀ անվտանգության համակարգը և, կարծես, «ռազմականացնել» մեր տարածքը, ինչը նույնպես անընդունելի է»,- նշել է Բաբայանը։

Նա ընդգծել է, որ տարածաշրջանի, այսպես կոչված, «ստատուս-քվոյի» կամ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանումն ազդում է ոչ միայն Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վրա, այլ նաև պահպանում է Եվրասիայի հսկայական տարածքի ստատուս քվոն գլոբալ խաղացողների միջև։

«Եթե այստեղ ինչ-որ բան փոխվի, ապա կարող են անկանխատեսելի հետևանքներ լինել Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Մերձավոր Արևելքում»,- հավելել է Բաբայանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը:
18:15
18 Սեպտեմբերի 2017
Արցախի շփման գիծը հարկավոր է ամրապնդել. Վիգեն Սարգսյան
Հարկավոր է շարունակել Արցախի առաջնագծի ամրապնդումը, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
16:23
18 Սեպտեմբերի 2017
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են վտանգավոր. ԼՂՀ օմբուդսմեն
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են ավելի վտանգավոր, հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
14:19
18 Սեպտեմբերի 2017
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չունի:
12:07
18 Սեպտեմբերի 2017
Սարգսյան. Հայաստանի և Արցախի զինված ուժերն անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորներն են
Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
11:32
18 Սեպտեմբերի 2017
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք. ՀՀ նախագահ
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
13:17
15 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանական ԶԼՄ–ները հերթական ապատեղեկատվություն են տարածել. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանական ԶԼՄ—ներում տարածված տեղեկությունները հայ զինվորների մահվան մասին։
10:43
11 Սեպտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Հադրութում
Դիտարկումը կանցկացվի Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ:
17:18
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողությունը։  
14:16
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստանձնեց պաշտոնը
Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով ևստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը:
20:35
05 Սեպտեմբերի 2017
ՄԱԿ–ում տարածվել է Արցախի ԱԳՆ–ի փաստաթուղթը Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության մասին
Սեպտեմբերի 1-ին փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում: