486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատրաստ չէ . Բաբայան
14:44
14 Հունիսի 2011

Ադրբեջանական կողմը պատրաստ չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման, նախօրեին ԼՂՀ հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը։

Ըստ նրա, կան օբյեկտիվ պայմաններ և նախապայմաններ, որոնք անմիջականորեն ազդում են բանակցային գործընթացի վրա։

«Ադրբեջանը բազմազգ պետություն է։ Այնտեղ, առնվազն երեք փոքրամասնություն է ապրում՝ լեզգիներ, թալիշներ և ավարներ, ովքեր նույնպես ցանկանում են և ջանում են բարձրացնել իրենց կարգավիճակը»,- նշել է Բաբայանը։

Նա ասել է, որ եթե Ադրբեջանն իրականում ցանկանում է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, ապա պետք է առաջին հերթին ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման փաստը, մի խոսքով, ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը՝ որպես անկախ պետություն։

«Ադրբեջանի համար դա շատ բարդ է, քանի որ մնացած ազգերը նույնպես կցանկանային անկախանալ։ Եթե Ադրբեջանը Ղարաբաղին ինքնավարություն տա, ինչը հետևաբար անընդունելի է մեզ համար (սակայն դա չի արվի), ապա նման ինքնավարությունն Ադրբեջանը պետք է տա լեզգիներին և թալիշներին»,- ասաց Բաբայանը։

Բաբայանն ընդգծեց, որ այդ արհեստական ադրբեջանական ազգն ինքնուրույն կփլուզվի, քանի որ ադրբեջանական ազգը որպես այդպիսին գոյություն չունի, այլ ինչ-որ տարածք կա, որտեղ տարբեր ազգություններ են բնակվում։

«Այնպես որ Ադրբեջանի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման միայն երկու տարբերակ կա՝ կամ Արցախն առանց հայերի, կամ ներկա իրավիճակի պահպանումը»,- նշեց Բաբայանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումն այժմ ընթանում է առաց անմիջական կողմի՝ Լեռնային Ղարաբաղի։

«Այնպես է ստացվել, որ կարևորագույն կողմը չի մասնակցում, սակայն նա պետք է որոշում կայացնի, այնինչ քննարկումներին կամ մշակումներին անգամ չի մասնակցում։ Իրականում տարօրինակ իրավիճակ է ստեղծվում, և միջազգային իրավունքի տեսանկյունից այն չափազանց անթույլատրելի է»,- ընդգծեց Բաբայանը։

Միաժամանակ նա նշեց, որ գոյություն ունեն հիմնարար սկզբունքներ, որոնց համաձայն ինչպես պետությունը, այնպես էլ ժողովուրդը պետք է ինքնուրույն տնօրինեն իրենց ճակատագիրն ու ապագան։ «Սակայն, եթե այդ ամենը տնօրինում է ինչ-որ այլ մեկը, ապա դա գաղութացման դրսևորումներից մեկն է»,- ասաց նա։

Բաբայանը հիշեցրեց, որ 1994թ.-ին  Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ հստակ նշվել է, որ գոյություն ունեն ղարաբաղյան հակամարտության երեք կողմեր, որոնց թվում է Լեռնային Ղարաբաղը։

«Այժմ փաստացիորեն այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ ԵԱՀԿ-ն խախտում է իր որոշումը։ Միջազգային իրավունքի տեսանկյունից դա նաև տարօրինակ է, և նման բան չի կարող լինել։ Այստեղ պատճառը կայանում է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման մեջ։ Ներկայում ադրբեջանական կողմը սպառնալիքի միջոցով միջազգային հանրությանն ընտրության առջև է դրել՝ կամ սառեցնել բանակցությունները, կամ շարունակել դրանք աղավաղված ձևաչափում»,- նշեց Բաբայանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:18
19 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

15:07
18 Փետրվարի 2017
Արցախի զորամասերից մեկի զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել
Շաբաթ օրն առավոտյան ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել:
10:40
18 Փետրվարի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ և 60 միլիմետրանոց ականանետ
Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
18:01
17 Փետրվարի 2017
ՌԴ ԱԳՆ. ղարաբաղյան կարգավորումը չի կարող կախված լինել Ղարաբաղում հանրաքվեի անցկացումից
Ռուսաստանը չի կարծում, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել Ղարաբաղում նախատեսված սահմանադրական հանրաքվեից:
17:04
17 Փետրվարի 2017
«Կոմանդոսը» հրապարակել է ապացույցներ այն մասին, որ Խոջալուի բնակչությունը կարող էր լքել քաղաքը 1992 թ.-ին
Արկադի Տեր-Թադևոսյանը հրապարակել է մի փաստաթուղթ, որն ապացուցում է, որ Խոջալուի բնակիչները իրենց հայտնի արահետներով կարող էին լքել քաղաքը 1992 թ.-ի փետրվարին:
16:02
17 Փետրվարի 2017
Զինծառայող է մահացել Ղարաբաղի զորամասերից մեկում
Ղարաբաղի ՊԲ զինծառայող է մահացել արցախյան զորամասերից մեկում:
10:50
17 Փետրվարի 2017
Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտումների աճ է գրանցվել
Փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:
10:44
16 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը արձակել է շուրջ 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

17:59
15 Փետրվարի 2017
Ղարաբաղում ռազմական նոր ագրեսիայի հետևանքները Բաքվի համար ավելի ծանր կլինեն. ԱԳ փոխնախարար
Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական նոր ագրեսիայի փորձերը Բաքվի համար ավելի ծանր կլինեն:
10:52
15 Փետրվարի 2017
Իրադրությունը շփման գծում. հակառակորդը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են պաատսխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
10:12
14 Փետրվարի 2017
Իրադրությունը սահմանում համեմատաբար հանգիստ է եղել
Գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում համեմատաբար հանգիստ է եղել:
12:53
13 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, իբր հայկական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ։