483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 230 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊԲ
13:58
06 Հունիսի 2011

Մայիսի 29-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 230 անգամ, Ստեփանակերտից հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը՝ հղում անելով ԼՂՀ պաշտպանական բանակի լրատվության և քարոզչության բաժնին։

Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի, ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի  հրաձգային  զինատեսակներից  հայկական դիրքերի վրա արձակել է ավելի քան 1500 կրակոց:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ադրբեջանական կողմը առաջնային գծում նման ակտիվություն է շարունակում դրսևորել վերջերս Դովիլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների կողմից ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ արված հայտարարությունից հետո:

«Ավելին, պաշտոնական Բաքուն, իր սովորության համաձայն, նախահարձակ գործողություններին զուգահեռ, սկսել է քարոզչական նախապատրաստություն իրականացնել նաև առաջիկայում Կազանում անցկացվելիք եռակողմ հանդիպմանն ընդառաջ` հայկական կողմին մեղադրելով ագրեսիվ գործողությունների մեջ»,- նշվում է Պաշտպանական բանակի լրատվության և քարոզչության բաժնի հայտարարության մեջ։

Մասնավորապես, երեկ Բաքվի լրատվամիջոցները, հենվելով իրենց պաշտպանական գերատեսչության աղբյուրների վրա, տեղեկություն են տարածել առ այն, թե իբր ղարաբաղյան զինուժի ագրեսիվ գործողությունների արդյունքում հունիսի 3-ին Աղդամի ուղղությամբ սպանվել է Վերին Գիյամադընլը գյուղի անասնապահ Յելմար Փիրիևը:
Անդրադառնալով Ադրբեջանի տարածած տեղեկատվությանը՝ Պաշտպանության բանակի Լրատվության և քարոզչության բաժնի պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանն այն մեկնաբանել է հետևյալ կերպ. « Հայկական կողմը բազմիցս հայտարարել և այսօր էլ հերթական անգամ հաստատում է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ոչ միայն չեն կրակել և չեն կրակում խաղաղ բնակիչների վրա, այլև անգամ ձեռնպահ են մնում հակառակորդի կողմից դիրքապահ անձնակազմի ուղղությամբ կրակելուց, եթե իհարկե, վերջիններիս նախահարձակ գործողությունները չեն հատում լկտիության սահմանը»:

«Ինչ վերաբերում է քաղաքացիական անձի սպանության շուրջ ադրբեջանական քարոզչության կողմից տարածված հաղորդագրությանը, ապա դա ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն կամ սեփական ճամբարում տեղ գտած մահվան ելքով արտակարգ միջադեպը հայկական կողմի վրա բարդելու անհաջող փորձ», - նշել է Հասրաթյանը։

Նա նաև ավելացրել է, որ միայն հունիսի 3-ի ողջ օրվա ընթացքում շփման գծի ամբողջ երկայնքով ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում` «ՍՎԴ», «Սև նետ», «ԻՍՏԻԳԼԱԼ» դիպուկահարային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են մոտ 70 անգամ` արձակելով ավելի քան 400 կրակոց: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:40
10 Դեկտեմբերի 2016
Գիշերը հակառակորդը Մարտունու ուղղությամբ կիրառել է ձեռքի հակատանկային և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ձեռքի հակատանկային և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր:
10:36
09 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը շփման գծում կիրառել է դիպուկահար հրացաններ և նռնականետ
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն շարունակել իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։
13:35
08 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
10:30
08 Դեկտեմբերի 2016
Ժամկետային զինծառայող է մահացել Արցախի զորամասերից մեկում
Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում ժամկետային զինծառայող է մահացել։
11:33
07 Դեկտեմբերի 2016
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի դիտարկում է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ:
10:19
06 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կրակ արձակելով ինքնաձիգներից և գնդացիրներից
Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 60 անգամ:
10:46
05 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. նախորդ գիշեր հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: