480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը թույլ չի տա, որ ղարաբաղյան խնդիրը քննարկվի ՆԱՏՕ-ի ԽՎ-ի աշնանային նստաշրջանի ընթացքում
13:35
02 Հունիսի 2011

Հայկական պատվիրակությունը թույլ չի տա, որ ղարաբաղյան խնդիրը քննարկվի հոկտեմբերին Ռումինիայում կայանալիք ՆԱՏՕ-ի ԽՎ-ի աշնանային նստաշրջանի ընթացքում, հայտարարել է ՀՀԿ-ից ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ  Զաքարյանը, ով ՆԱՏՕ ԽՎ-ում հանրապետության պատվիրակության անդամ է:

«Ադրբեջանական կողմը փորձում էր Ղարաբաղի մասին բանաձևը ներառել ՆԱՏՕ-ի ԽՎ-ի գարնանային նստաշրջանի օրակարգում, որը կայացել է մայիսի 27-30-ը Վառնայում, սակայն դա նրան չհաջողվեց, և մենք մտադիր ենք թույլ չտալ նման փորձի կրկնությունը նաև աշնանային նստաշրջանում», - հինգշաբթի լրագրողներին ասաց Զաքարյանը:

Նա հիշեցրեց, որ դա առավել ևս անընդունելի է դովիլյան հայտարարությունից հետո և կարող է բացասաբար ազդել ՄԽ-ի շրջանակներում ընթացող բանակցությունների վրա:

Մեծ ութնյակի շրջանակներում Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլա Սարկոզիի կողմից  մայիսի 26-ին Դովիլում ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ միայն բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորումը կարող է բերել խաղաղության, կայունության և հաշտեցման՝ հնարավորություններ բացելով տարածաշրջանային զարգացման և համագործակցության համար, իսկ հակամարտության գոտում ուժի կրկնակի կիրառումը կդատապարտվի միջազգային հանրության կողմից:

Փաստաթղթում կոչ է արվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին դրսևորել քաղաքական կամք և ավարտել Հիմնական սկզբունքների աշխատանքը 2011 թ.-ի հունիսին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում:

Զաքարյանը նաև կարծում է, որ ՆԱՏՕ-ն պահպանելու է չմիջամտելու սկզբունքը: «Չի կարելի թեժացնել առանց այդ էլ բարդ իրավիճակը, և ՆԱՏՕ-ն կարծում է, որ լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում», - ասաց նա:
 
Նրա խոսքերով՝ դովիլյան հայտարարությունը, ըստ էության, ամփոփում է նախորդ բոլոր հայտարարությունները և հիմնվում է մադրիդյան սկզբունքների վրա: Խորհրդարանականը նշեց, որ այդ հայտարարությամբ գերտերությունները, փաստորեն, հստակ ազդակ ուղարկեցին Ադրբեջանին այն մասին, որ ռազմատենչ հռետորականությունը չի կարող հեռանկարներ ունենալ:

«Սա կարևոր խթան է բանակցային գործընթացում հայկական դիրքորոշումը առաջ տանելու համար», - ընդգծեց Զաքարյանը:
Հայաստանը 2003 թ.-ից ՆԱՏՕ ԽՎ-ի ասոցացված անդամ է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:01
23 Հունիսի 2017
Արցախից Հայաստան իրականացված ուղերթերն ավելացել են
Արցախից Հայաստան իրականացվող երթերի թիվը 2017թ. առաջին եռամսյակում ավելացել է։
19:34
22 Հունիսի 2017
Հակառակորդի դիվերսիոն փորձը կանխվել է. նա ունի զոհեր (ՖՈՏՈ)
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։

14:59
22 Հունիսի 2017
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ–ի օրակարգում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:
13:02
22 Հունիսի 2017
Ադրբեջանի ՊՆ–ն «հայկական անօդաչու սարքի խոցման» մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»։
11:33
22 Հունիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Թալիշ գյուղի մոտ
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
18:38
21 Հունիսի 2017
Ղարաբաղում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա F-1 մրցարշավի ժամանակ
Հասարակական դժգոհության ժամանակ Ադրբեջանը սկսում է ավելացնել լարվածությունը շփման գծում։
17:08
21 Հունիսի 2017
Ադրբեջանագետը նշել է Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրման պատճառը
Իր վերջին գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի սահմաններին լարվածություն ստեղծելու հնարավորությունից:
11:51
21 Հունիսի 2017
ԱՀ ՊՆ-ն պարզաբանել է «դիվերսիայի և գերիների» հետ կապված իրավիճակը
Ադրբեջանն հերթական ապատեղեկատվություն է տարածել:
11:55
20 Հունիսի 2017
Արցախն առաջ կանցնի Ադրբեջանից «սև ոսկու» արտադրությամբ (ՎԻԴԵՈ)
Արցախը սև խավիար կարտադրի և կարտահանի։
14:34
18 Հունիսի 2017
Օդային փառատոն՝ Ստեփանակերտում (ՖՈՏՈ)
Հունիսի 17-ին երեկոյան Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն:
12:53
17 Հունիսի 2017
20-ամյա ևս մեկ զինվոր է զոհվել հակառակորդի գնդակից. Արցախն անհամարժեք պատասխան է խոստանում
Շաբաթ առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի:
22:46
16 Հունիսի 2017
Հակառակորդի կրակից զոհվել են երեք 20–ամյա զինծառայողներ. ԱՀ ՊԲ
Այսօր հակառակորդի կրակից ԼՂՀ ՊԲ երեք զինծառայող է զոհվել։