484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի ազատագրման համար զոհված կուբանցի կազակների հիշատակին նվիրված խաչքար է բացվել ԼՂՀ-ում
12:31
30 Մայիսի 2011

Արցախի ազատագրման համար մղվող մարտերում զոհված կուբանցի 14 կազակների հիշատակին նվիրված խաչքար է բացվել նախորդ շաբաթ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից:

Ղարաբաղյան հերոսամարտի ամենաթեժ պահին՝ 1992 թ.-ին, Կուբանից Ղարաբաղին օգնելու են եկել Կուբանցի 85 կազակներ, որոնցից 14 զոհվել են՝ պաշտպանելով Արցախը:

«Ոչ ավանդական բնակության վայրերի կազակների միություն» համառուսական հասարակական կազմակերպության ատաման Իվան Կոնոնովը հայտարարել է, որ Ղարաբաղում հուշարձանի բացումը կազակների համար հաճելի իրադարձություն է, քանի որ նրանց անունները հիշում են նաև հայրենիքի սահմաններից դուրս:

«Նրանք զոհվել են հանուն եղբայր հայ ժողովրդի՝ նման կերպով  ավելի շատ ամրապնդելով հայ-ռուսական կապերը», - նշել է Կոնոնովը:

«Վրաստանի կազակների միության» գերագույն ատաման, գեներալ-լեյտենանտ Վասիլի Կադենեցն իր հերթին հայտարարել է, որ Ղարաբաղի համար ամենածանր օրերին եղբայր կազակները եղել են հայ ժողովրդի կողքին:

«Նրանք ազատություն բերեցին այս հողին և միացրեցին Ղարաբաղը Հայաստանին, հավերժ փառք նրանց», - ասաց Կադենեցը:

Հայ-ռուսական կազակական միավորման գլխավոր ատաման Մայիս Միրզոյանն իր հերթին նշեց, որ պատերազը դեռ չի ավարտվել, և իրենք պատրաստ են կրկին կանգնել հայկական և ղարաբաղյան բանակի կողքին՝ պաշտպանելով իրենց հայրենիքը:

Իվան Կոնոնովը Մայիս Միրզոյանին է հանձնել շքանշան: Արցախի մի խումբ ազատամարտիկներ արժանացան ռուսական տարբեր շքանշանների և մեդալների Հայ-ռուսական կազակական միավորման կողմից:

Խաչքարի բացումը նվիրված էր մայիսի 28-ին նշվող Հայաստանի առաջին հանրապետության օրվան և Սարդարապատում ու Բաշ-Ապարան (1918թ.) թուրք զավթիչների նկատմամբ հայ ժողովրդի մայիսյան հաղթանակներին:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:20
08 Դեկտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսությունը դեռ չի հանգեցնում լուրջ առաջընթացի. Լավրով
Նրա խոսքով, սա հեշտ հարց չէ, սակայն նրանք կշարունակեն զբաղվել դրանով։
13:45
06 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ առաքելության դիտարկումն Արցախի և Ադրբեջանի սահմանում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
12:18
05 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն պլանային դիտարկում է անցկացվելու շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
11:00
03 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանն ու հայրենիքը (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն Արցախ կատարած այցի շրջանակում մասնակցել է զորավարժությունների։
21:05
01 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այցելել է Արցախ (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այսօր այցելել է Արցախ։
10:36
22 Նոյեմբերի 2017
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է, նրա վիճակը ծանր է։
14:47
21 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է դեկտեմբերին Սարգսյան–Ալիև հանդիպման հնարավորությունը
Նախարարը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ քննարկումները վաղուց են ընթանում:
13:49
21 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների առաջարկների ամբողջական փաթեթը մնում է անփոփոխ. Լավրով
Նա դրական բնութագրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գնահատականները Ժնևում կայացած վերջին հանդիպման մասին։
15:35
18 Նոյեմբերի 2017
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունը սահմանագծում
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է:
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու: