480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ-ում միջազգային համաժողովների անցկացումը Արցախի նկատմամբ տարբեր երկրների չմարող հետաքրքրության վկայությունն է. նախագահ
15:10
20 Մայիսի 2011

Ներկայացուցչական նման միջոցառումների անցկացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դարձել է ավանդույթ, ինչը ողջունելի է և վկայում է Արցախի նկատմամբ տարբեր երկրների ու բարձր հեղինակություն ունեցող գիտավերլուծական կենտրոնների չմարող հետաքրքրության մասին, ասվում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի՝ «ԼՂՀ կազմավորման իրավական, քաղաքական և պատմական հիմքերը» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղած ուղերձում: 

«Գիտաժողովի հարգելի մասնակիցներ, ողջունում եմ բոլորիդ Արցախյան հողում և շնորհավորում  խորհրդաժողովի մեկնարկի կապակցությամբ: Այն, որ գիտաժողովը կազմակերպվել է ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման ու համակարգման պետական հանձնաժողովի և Արցախի մայր բուհի կողմից, ցույց է տալիս նաեւ մեր երկրի իշխանությունների և գիտակրթական հատվածի շահագրգռվածությունը ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող հայաստանյան ու արտասահմանյան համապատասխան կառույցների հետ կայուն կապեր հաստատելու գործում»,- ասվում է ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած հաղորդագրությունում։ 

Հաղորդագրությունում ասվում է, որ մասնակիցների կողմից քննարկվելիք թեմաներն ունեն և գիտական, և քաղաքական կարևորություն` իրենց մեջ ներառելով արցախյան պետականությանը, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային և գլոբալ հարթություններում տեղի ունեցող գործընթացներին առնչվող տարբեր խնդիրներ:

«Հարցերի դիտարկումը այս տեսանկյունից հնարավորություն կտա ավելի խորը պատկերացում կազմել իրավիճակի մասին և ավելի ճշգրիտ կանխատեսել հնարավոր զարգացումները»,- ասվում է հաղորդագրությունում։   

ԼՂՀ նախագահը վստահություն հայտնեց, որ գիտաժողովը հաջողությամբ կիրականացնի իր առջև դրված խնդիրները, էլ ավելի կամրապնդի և կընդլայնի քաղաքական ու վերլուծական շրջանակների միջև փոխգործակցությունը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

13:26
28 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ–ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
10:29
28 Նոյեմբերի 2016
Հանգստյան օրերին հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։

10:59
26 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ դիտարկում կիրականացվի Թալիշի ուղղությամբ
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
10:40
26 Նոյեմբերի 2016
Գիշերը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց:
20:43
24 Նոյեմբերի 2016
ՌԴ ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ–ին պետք է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում
ԵԱՀԿ ՄԽ–ին կարելի է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում, հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
10:25
23 Նոյեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է շուրջ 530 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

19:47
22 Նոյեմբերի 2016
Հանրությանն է ներկայացվել եռալեզու «Արցախ քարտեզագիրքը»
Երեքշաբթի հանրությանն է ներկայացվել «Հոգու պարտք» ՀԿ-ի և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի պատրաստած «Արցախ քարտեզագիրքը»։