482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ ԱԺ-ն կոչ է անում ԵԱՀԿ ՄԽ-ին արձագանքել Ադրբեջանի սադրանքներին
18:00
19 Մայիսի 2011

Ադրբեջանական կողմի ոտնձգություններն անհրաժեշտ և անհետաձգելի հակազդեցության չեն արժանանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, որը կոչված է միջնորդություն իրականացնել հակամարտության բոլոր կողմերի միջև` հասնելու վերջնական խաղաղության, նշվում է ԼՂՀ Ազգային ժողովի հայտարարության մեջ:

«Լրացավ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում զինադադարի 17 տարին: Ցավոք, ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձ արեց նենգափոխել իրողությունը և կասկածի տակ առնել իրավական ուժ ունեցող պայմանավորվածության իսկությունը», - նշվում է հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ԼՂՀ ազգային ժողովի խումբ-խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ:

Ինչպես նշվում է խորհրդարականները, քարոզչական այդ ձեռնարկումն ուղեկցվեց շփման գծում լարվածությամբ, որի հետևանքով արձանագրվեց ԼՂՀ խաղաղ բնակչի` դիպուկահար կրակոցով սպանության փաստ:

«Մեզ համար գնալով ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական իշխանությունները պատրաստ չեն վիճելի հարցերը խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելուն և ամեն ինչ անում են, որպեսզի իրավիճակն ավելի սրվի», - նշվում է փաստաթղթում:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերը լիովին պաշտպանում են հակառակորդի սադրանքներին համարժեք պատասխան տալու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

ԼՂՀ ԱԺ պատգամավորները ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հորդորել են իրենց միջնորդական մանդատը կիրառել ամբողջ ծավալով` զսպելու Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները: «Հակառակ դեպքում իրավիճակի հնարավոր սրման համար պատասխանատվությունը կծանրանա նաև միջնորդների վրա», - նշվում է ԼՂՀ ազգային ժողովի հայտարարության մեջ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:11
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանական զինուժը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
15:09
23 Հոկտեմբերի 2017
ԱՀ ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Արցախի ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը։
10:53
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը հրետանային զինատեսակներ է կիրառել Մարտակերտ-Մատաղիս ուղղությամբ (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանը Մարտակերտ-Մատաղիս ուղղությամբ հայկական դիրքերի վրա արձակել է ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային հրթիռ։
14:22
21 Հոկտեմբերի 2017
Արցախում 2 զինծառայող է զոհվել
Արցախում 2 զինծառայող է զոհվել:
13:52
20 Հոկտեմբերի 2017
Փորձագետ. Ղարաբաղի հարցում Ադրբեջանն անհաշտելի դիրք է զբաղեցնում
Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում, և «հայտնի է` ում կողմից»։
20:48
19 Հոկտեմբերի 2017
Նալբանդյան. Բաքվի հետ Ժնևից հետո Արցախի հարցը չբարձրացնելու պայմանավորվածություն չի եղել
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հերքել է Բաքվի` Ժնևի գագաթնաժողովում Արցախի թեման չբարձրաձայնելու մասին իբր գոյություն ունեցող «պայմանավորվածությունների» հայտարարությունները։  
19:43
19 Հոկտեմբերի 2017
Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Հինգշաբթի 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինվոր է զոհվել։  
20:19
16 Հոկտեմբերի 2017
Բանակցություններում իրական առաջընթացի համար անհրաժեշտ է Արցախի անմիջական մասնակցությունը. ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Ժնևում այսօր կայացած Սարգսյան–Ալիև բանակցությունների համատեքստում։
18:53
16 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
«Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս», – հայտարարել է ՀՀ նախագահը
18:31
06 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահը ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ալիևի հետ հերթական հանդիպմանը վերաբերող հարցեր
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին։
16:41
02 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն առաջին անգամ կայցելի Երևան և Բաքու
ԵԱՀԿ ՄԽ իամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու։
21:04
29 Սեպտեմբերի 2017
100 մլն դոլարի ներդրում՝ Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում
Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում նախատեսվում է 100 մլն դոլարի ներդրում կատարել: