487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-3
Եղանակը Երևանում
Հայ
Որոշվել է «Եվրատեսիլ-2011» եզրափակչի մասնակիցների ելույթների հերթականությունը
11:23
13 Մայիսի 2011
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսիլ-2011» եզրափակչի մասնակիցների ելույթների հերթականությունն է որոշվել վիճակահանության ժամանակ, որն անցկացվել է Դյուսելդորֆում ուրբաթ գիշերը՝ երկրորդ կիսաեզրափակչից անմիջապես հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Այսպիսով, հայտնի է դարձել մրցույթի եզրափակչի բոլոր մասնակիցների ելույթների հերթականությունը վճռական շոուում, որը կկայանա շաբաթ լույս կիրակի գիշերը Dusseldorf Arena-ի բեմում։

Առաջինը Dusseldorf Arena-ի բեմ դուրս կգա Ֆինլանդիան ներկայացնող Պարադիս Օսկարը, նրան կհետևի երգիչ և երաժիշտ Դինո Մերլինը Բոսնիա և Հերցեգովինայից, երրորդ համարի տակ հանդես կգա A Friend In London խումբը Դանիայից, լիտվացի երգչուհի Էվելինա Սասենկոն կլինի չորրորդը, իսկ հունգարացի երգչուհի Կատի Վուլֆը՝ հինգերորդը։

Երկրորդ հնգյակը մեկնարկում է երկվորյակ եղբայրներ Ջոն և Էդվարդ Գրայմզների Jedward դուետով Իռլանդիայից, նրանցից հետո ելույթ կունենա Էրիկ Սաադեն Շվեդիայից, ութերորդը  էստոնացի արտիստուհի Գեթեր Յաանին է, հույն արտիստներ Լուկաս Յորկասը և Ստերեո Մայքը կլինեն իններորդ համարի տակ, իսկ ռուս մասնակից Ալեքսեյ Վորոբյովը կներկայացնի իր Get You երգը տասներորդ համարի ներքո։

Այնուհետև Dusseldorf Arena բեմ դուրս կգա «Եվրատեսիլ-2011» մրցույթի ֆավորիտն՝ ըստ բուքմեքերների, ֆրանսիացի երգիչ Ամորի Վասիլին, նրանից հետո՝ իտալացի արտիստ Ռաֆայել Գուալացին, և նրանից հետո հերթով ելույթ կունենան Աննա Ռոսինելին Շվեյցարիայից, բրիտանական Blue խումբը, մոլդովական Zdob si Zdub կոլեկտիվը, գերմանացի երգչուհի Լենա Մայեր-Լանդրութը, ռումինական Hotel FM խումբը, ավստրիացի երգչուհի Նադին Բեյլերը, ադրբեջանական Էլլա և Նիքի դուետը, սլովենացի երգչուհի Մայա Քեուչը, իսլանդական Sjonni's Friends կոլեկտիվը, իսպանուհի Լյուսիա Պերեսը, ուկրաինացի երգչուհի Միկա Նյուտոնը, սերբ կատարող Նինան և վրացական Eldrine ռոք խումբը։

«Եվրատեսիլ-2011» մրցույթի հաղթողը կորոշվի հանդիսատեսի և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում։ Հաղթող երկրի ներկայացուցիչը կտանի իր հետ փոխանցիկ մրցանակը՝ բյուրեղապակյա միկրոֆոնը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում: