486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի
13:48
04 Մայիսի 2011

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում չորեքշաբթի անցկացված ԵԱՀԿ հերթական պլանային դիտարկումն անցել է առանց միջադեպերի, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ դիտարկումն անցել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրից դեպի հյուսիս:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը (Բուլղարիա) և Մարիուս Պուոդզիունասը (Լիտվա), ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ փոխգնդապետ Ալեքսանդր Նեպոկրիտիխը (Ռուսաստան):

Ադրբեջանի կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը (Հունգարիա) և Վիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա), ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ փոխգնդապետ Մայքլ Օ’Քոնորը (Իռլանդիա):

Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում: