483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Ստեփանակերտում հելլենիզմի դարաշրջանի հնագույն կարաս է հայտնաբերվել՝ մարդու ոսկորներով
15:13
03 Մայիսի 2011

Մեր թվարկությունից առաջ II-I դարերի հնագույն կարաս է հայտնաբերվել Ստեփանակերտում, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Հանրային հեռուստաընկերությունը։
Կարասը հայտնաբերել է տեղի բնակիչը Ղարաբաղի բնակելի տներից մեկի բակում ավտոտնակի կառուցման ժամանակ։ Նա անհապաղ հայտնել է գտածոյի մասին համապատասխան պետական մարմիններին։

Ղարաբաղցի հնագետ Վարդգես Սաֆարյանը կարծում է, որ քաղաքի այդ շրջանը վաղեմի ժամանակներից հայտնի է նման կարասային թաղումներով։ «Այդ տարածքի բոլոր բանջարանոցներում և այգիներում անպայման պետք է սափորներ լինեն, այստեղ մի ամբողջ դամբարան է եղել»,- նշել է Սաֆարյանը։ 

Նա հաղորդել է, որ հայտնաբերված կարասում եղել են մարդու մարմնի մնացորդներ, ինչպես նաև երկու աղեղ, ապակե ուլունքներ, բրոնզե կոճակներ, որոնք հելլենիստական ժամանակաշրջանի թաղումների վկայություն են։
«Դրանք պատկանում են մեր թվարկությունից առաջ մոտավորապես II-I դարերին։ Սափորում գտնված երկու աղեղները, իհարկե, տղամարդու են պատկանել։ Այդ մարդու բոլոր 32 ատամները պահպանված են, և նա, հավանաբար, զինվոր է եղել»,- ասաց Սաֆարյանը։

Ղարաբաղցի հնագետը հայտնել է նաև, որ գտնված նյութերը շատ նման են հելլենիստական ժամանակաշրջանի գտածոների, որոնք հայտնաբերվել են Արցախյան Տիգրանակերտի պեղումների ժամանակ։

«Դա հերթական անգամ խոսում է այն մասին, որ հայերն ապրել են այդ տարածքում դեռևս հելլենիստական ժամանակներից։ Դա են վկայում նաև մի շարք գտածոներ, որոնք հայտնաբերվել են Արցախի Տիգրանակերտի պեղումների ընթացքում»,- ասել է Սաֆարյանը։

ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանն իր հերթին կարևորել է այն, որ տանտերն անհապաղ հայտնել է գտածոյի մասին համապատասխան մարմիններին և չի ոչնչացրել դրանք շինարարության ընթացքում։

Տարածքի և գտնված նյութերի ուսումնասիրումից հետո տանտիրոջը թույլ են տվել շարունակել շինարարական աշխատանքները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:40
10 Դեկտեմբերի 2016
Գիշերը հակառակորդը Մարտունու ուղղությամբ կիրառել է ձեռքի հակատանկային և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ձեռքի հակատանկային և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր:
10:36
09 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը շփման գծում կիրառել է դիպուկահար հրացաններ և նռնականետ
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն շարունակել իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։
13:35
08 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
10:30
08 Դեկտեմբերի 2016
Ժամկետային զինծառայող է մահացել Արցախի զորամասերից մեկում
Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում ժամկետային զինծառայող է մահացել։
11:33
07 Դեկտեմբերի 2016
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի դիտարկում է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ:
10:19
06 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կրակ արձակելով ինքնաձիգներից և գնդացիրներից
Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 60 անգամ:
10:46
05 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. նախորդ գիշեր հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: