484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղը պատրաստվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
13:12
28 Ապրիլի 2011

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի 227-ից 210 համայնքներում, հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը՝ հաշվի առնելով ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ նախօրեին կայացած հերթական նիստի արդյունքները։

Խոսելով նախապատրաստական աշխատանքների մասին՝ Ղարաբաղի ԿԸՀ նախագահ Ռաշիդ Պետրոսյանը հայտնել է, որ մասնավորապես սկսվել է տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմի համալրման գործընթացը՝ հիշեցնելով, որ անցած տարվա ընտրությունների ժամանակ հանձնաժողովների 62 տոկոսը ամբողջական կազմով չի եղել։

«ԼՂՀ ԿԸՀ է դիմել ավելի քան 600 մարդ, մայիս-հունիս ամիսներին նրանք հատուկ մասնագիտական դասընթացներ կանցնեն։ Կսկսենք Քաշաթաղի շրջանից՝ վեց ընտրական հանձնաժողովներում»,- նշեց Պետրոսյանը։
Ըստ նրա, հանձնաժողովները կապահովվեն անհրաժեշտ գույքով, կլուծվի համակարգչային տեխնիկայի հարցը, և նրանց միջև կապը կապահովվի ժամանակակից էլեկտրոնային կապի միջոցով։

Նիստի ընթացքում քննարկվել են ընտրացուցակների ճշգրտման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր, ինչպես նաև հաշվի են առնվել ԼՂՀ-ի Ասկերան, Շահումյան և Քաշաթաղ շրջանների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների՝ 2011թ.-ի առաջին եռամսյակի աշխատանքների և հետագա ծրագրերի վերաբերյալ  հաշվետվությունները։

ԼՂՀ ԿԸՀ ղեկավարը համապատասխան կարգադրություններ է տվել ընտրական հանձնաժողովների ղեկավարներին՝ նշելով ընտրացուցակների ճշգրտման գծով լիազոր մարմնի հետ նրանց համագործակցության կարևորությունը։
Նիստին ներկա են եղել ԼՂՀ ԿԸՀ անդամները, ընտրական հանձնաժողովների ղեկավարներ, ԼՂՀ ոստիկանության և ԿԸՀ պատասխանատու աշխատակիցներ, լրագրողներ։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:25
27 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 340 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:02
26 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է ՊԲ զորամասերից մեկում:
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը: