484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի բանակի զորավարժությունների առանձնահատկություններից մեկը արդիական պատերազմում կիրառվող մարտավարական ու ռազմավարական խնդիրների ճշգրտումն էր
10:10
26 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 18-ից 23-ը հանրապետության զինված ուժերի Արևելյան օպերացիոն ուղղության զորքերի խմբավորման հետ անցկացվեցին բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններ, տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ-ից:

Զորավարժությունների ընթացքում հաշվի առնվեցին ինչպես տարածարջանային ռազմաքաղաքական ներկա վիճակից բխող հավանական զարգացումները, այնպես էլ օպերատիվ-մարտավարական նշանակության խնդիրների լուծման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները:

Զորավարժության նպատակն էր բարձրացնել օպերացիոն ուղղության զորքերի կառավարման մարմինների, դրանցում ստեղծված աշխատանքային խմբերի, զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարների ու շտաբների ունակությունները պաշտպանողական ու հակահարձակողական մարտերի վարման ժամանակ, ինչպես նաև կատարելագործել նրանց մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման և զորքերի օպերատիվ ծավալման գործնական պատրաստվածությունը:

Զորավարժությունը, որը մեկնարկեց տագնապ ազդականչով և անցավ պաշտպանողական ու հակահարձակողական մարտերի վարման բոլոր փուլերը, նախորդներից տարբերվում էր մի շարք առանձնահատկություններով:

Դրանցից, թերևս, ամենագլխավորը արդիական պատերազմում կիրառվող մարտավարական ու ռազմավարական խնդիրների ճշգրտումն էր և լուծման նոր ուղիների հստակեցումը:

Համաբանակային նշանակության միջոցառման ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց նաև զորքերի բարձր աստիճանների մարտական պատրաստականության բերման, զորահավաքային ռեսուրսով դրանց համալրման և ըստ կենտրոնացման շրջանների ծավալման, մարտական իրադրության զարգացման պայմաններում հրամանատարների, շտաբների և զորավարժություններին ներգրավված ողջ զինանձնակազմի առջև դրված խնդիրների կատարման հաջորդականությանն ու որակական ցուցանիշներին:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:25
27 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 340 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:02
26 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է ՊԲ զորամասերից մեկում:
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը: