486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղում դեռ կա պատերազմի սպառնալիք, որի հետևանքները երկու երկրի համար էլ սարսափելի կլինեն. ֆրանսիացի փորձագետ
12:05
22 Ապրիլի 2011

Ղարաբաղում դեռ պատերազմի սպառնալիք կա, որի հետևանքները սարսափելի կլինեն երկու երկրի համար, կարծում է Հարավային Կովկասի և անվտանգության խնդիրների փորձագետ, «Մոնդ» թերթի վերլուծաբան Գայց Մինասյանը:

«Իհարկե, պատերազմի սպառնալիք դեռ կա: Խաղաղությունն ապահովվում է հրադադարի ռեժիմի շնորհիվ, որը խախտվում է ամեն օր»,- «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կողմից և Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Հայաստանի ԶԼՄ-ներում ՆԱՏՕ-ի մասին տեղեկության բազմազանության և ընդլայնման համար» նախագծի շրջանակներում «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված առցանց հարցազրույցում ասաց Մինասյանը:

Նա նշեց, որ երկու երկրի համար էլ պատերազմի հետևանքները սարսափելի կլինեն: «Մենք գիտենք, որ պատերազմը հեշտ է սկսել, սակայն դժվար է այն դադարեցնելը»,- ասաց Մինասյանը:

Ըստ նրա, տվյալ պահին Բաքուն օգտագործում է պատերազմի սպառնալիքը, որպեսզի «թաթերը երկարացնի» դիվանագիտական ճակատում:

Փորձագետը նաև կարծում է, որ Արևմուտքը սառը արձագանք է տալիս ռազմատենչ հայտարարություններին, քանի որ չի ցանկանում բանակցությունների տվյալ փուլում հրապարակորեն բացահայտել, թե կողմերից որ մեկն է պատասխանատու այդ հայտարարությունների համար՝ անգամ հաշվի առնելով այն, ինչ բոլորին է հայտնի:
«Նման ռազմատենչ հայտարարությունները դուր չեն գալիս միջնորդներին: Մի կողմից ճնշում են գործադրում Երևանի վրա՝ ասելով, որ զիջումներ են անհրաժեշտ՝ հաշվի առնելով Բաքվի սպառնալիքները, մյուս կողմից ճնշում են գործադրում Բաքվի վրա՝ պահանջելով դադարեցնել սպառնալիքները, քանի որ դա բարկացնում է Երևանին»,- նշեց փորձագետը:

Մինասյանը կարծում է, որ երկու դեպքում էլ բանակցողները գիտեն, որ այս կոնկրետ պահին հեշտ է ազդել պաշտպանվող կողմի՝ Հայաստանի վրա, քանի թե փորձել ազդել ագրեսիվ դիրքորոշում ունեցող Ադրբեջանի վրա:
Փորձագետը նշեց, որ այսօր դժվար է խոսել խնդրի օպտիմալ լուծման մասին: «Կարծում եմ, որ մենք պետք է հակամարտության լուծման գործում ներգրավենք քաղաքացիական հասարակությանը և ստեղծենք առավել ժողովրդավարական պետություն: Ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական ազգայնականությունը չի գործի» Դա կտա թվացյալ անվտանգություն, սակայն, անկասկած, ոչ խաղաղություն»,- նշեց Մինասյանը:

Նա ընդգծեց նաև հակամարտություն ակունքները հաշվի առնելու անհրաժեշտությունը, մասնավորապես Հայաստանի հետ Ղարաբաղի վերամիավորման  որոշումը: Մասնավորապես նա հիշեցրեց ղարաբաղյան կողմի այն հայտարարությունը, որ Ղարաբաղի անկախությունը (վերամիավորման փոխարեն) զիջում է հանդիսանում Ադրբեջանին:

«Տվյալ համատեքստը բարենպաստ է դիվանագիտական հարձակման համար, սակայն Երևանը դա չի օգտագործում: Երևանը խոսում է այնպես, կարծես մեղավոր է տեղի ունեցող իրադարձություների համար: Այնուհանդերձ, դիվանագիտությունը առանց զենքի կիրառության ուժերի հավասարակշռություն պահպանելու ավեստ է: Հայերն են դրության տերը, ոչ թե Ադրբեջանը: Հայաստանի համար իրավավիճակը շահեկան է Կոսովոյի և Հարավային Սուդանի անկախությունների, Կոսովոյի անկախության վերաբերյալ Հաագայի հայտարարության առումով... և, այնուամենայնիվ, ոչինչ չի արվում: Մի սպասեք, որ ամերիկացիները կամ ֆրանսիացիները գործեն հայերի փոխարեն»,- ասաց Մինասյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:43
24 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և ՁՀՆ-7 տիպի նռնականետ
Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ
11:36
23 Փետրվարի 2017
Արցախում զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:08
23 Փետրվարի 2017
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ–ն դիմել է կանխարգելիչ գործողությունների. հակառակորդն ունի 1 զոհ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ։
11:18
22 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի քարոզչամեքենան փորձում է արդարացնել իր իսկ կողմից նախօրեին արցախյան դիրքերի արկակոծության փաստը
Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից։
10:37
22 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը լարված է եղել, հակառակորդը կիրառել է նաև հրանոթներ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
16:28
21 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է. ՊԲ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում
ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
10:51
21 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում դիպուկահար հրացաններ է կիրառել
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։
10:08
21 Փետրվարի 2017
Հայտնի են Արցախի հանրաքվեի նախնական արդյունքները
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։

22:00
20 Փետրվարի 2017
Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն ավարտվել է. քվեարկել է ընտրողների 75,91%–ը
Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
18:03
20 Փետրվարի 2017
Ադրբեջանն ընդլայնում է «սև ցուցակը»
Ադրբեջանի ԱԳՆ–ն ուշադիր հետևում է Ղարաբաղի հանրաքվեին:
11:34
20 Փետրվարի 2017
Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Երկուշաբթի Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում։
10:48
20 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը հակառակորդն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն: