486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանացի խորհրդարանականներն այցելել են Ստեփանակերտի Վերականգնողական կենտրոն և զոհված ազատամարտիկների թանգարան
14:35
21 Ապրիլի 2011

Բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորությամբ, կարճաժամկետ ճանաչողական այցով Ստեփանակերտում գտնվող Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների և լորդերի պալատի անդամների խումբը նախօրեին ԼՂՀ մայրաքաղաքում այցելել է զոհված ազատամարտիկների թանգարան, Ստեփանակերտից հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը։

Պատվիրակության կազմում էին Բրիտանական խորհրդարանի լորդերի պալատի անդամ, բարոնուհի Շրիլա Ֆլավերը, Համայնքների պալատի անդամ Ջոն Ուայթինգֆեյլը, ինչպես նաև պատվիրակության քարտուղարներ Էնթոնի Աբաջյանն ու Օդեթ Բազիլը։

Բրիտանացի խորհրդարանականները ծանոթացել են թանգարանի գործունեությանը։ Համայնքների պալատի անդամ Ջան Ուայթինգդեյլը և պատվիրակության քարտուղար Էնթոնի Աբաջյանն իրենց գրություններն են թողել հյուրերի համար նախատեսված գրքում։

Խորհրդարանականները նաև այցելել են Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն։ Կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը նրանց ծանոթացրել է հաստատության գործունեությանն ու հնարավորություններին, ինչպես նաև կենտրոնի այցելուների ձեռքի աշխատանքներին։
Լեռնային Ղարաբաղի այցի շրջանակներում, բրիտանացի խորհրդարանականները հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի հետ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:40
21 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
Շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում: