482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության վերքերը չեն բուժվի, եթե այն չընդունվի. բարոնուհի Քոքս
14:27
21 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի.  /Նովոստի-Արմենիա/.  Հայոց ցեղասպանության վերքերը չեն փակվի, եթե այն չընդունվի, հինգշաբթի Հայաստանի Ազգային ժողովում կայացած ճեպազրույցում ասաց Բրիտանական խորհրդարանի Լորդերի Պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը:

«Ես բազմիցս բարձրացրել եմ Հայոց ցեղասպանության հարցը բրիտանական խորհրդում, և մերժման թուրքական քաղաքականությունն ինձ համար ցավոտ է, քանի որ ցանկացած ցեղասպանությունը, որը մերժվում և չի ճանաչվում, առիթ է տալիս այլ ժողովուրդների նկատմամբ դրա կրկնության համար»,- ասաց բարոնուհի Քոքսը:
Նա նշեց, որ ազգությամբ հայ չլինելով հանդերձ՝ տպավորված է Ցեղասպանության մասին տեսած փաստերով և ապացույցներով:

Միաժամանակ նա ընդգծեց, որ վերջերս Թուրքիա կատարած իր այցի ընթացքում համոզվել է, որ այդ երկրի բազմաթիվ բնակիչներ իսկապես ցանկանում են, որ թուրքական կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ չեն կարող մշտապես ապրել ստի մեջ:

«Սակայն Թուրքիայում մարդիկ, ովքեր խոսում են Ցեղասպանության մասին, դրա համար մեծ գին են վճարում՝ բոլորին հայտնի են Հրանտ Դինքն ու այլոք, ովքեր արդարության համար իրենց կյանքով վճարեցին: Կարծում եմ՝ դա շատ տխուր է, երբ երկրի կառավարությունն ապրում է վախի մեջ՝ ճիշտը խոսելու համար»,- ասաց Քոքսը:
Բրիտանական խորհրդարանի Լորդերի Պալատի անդամ, բարոնուհի Շեյլա Հոլինզը (Sheila Hollins) որպես հոգեբան միաժամանակ նշեց, որ շատ բարդ է ապրել ստի մեջ:

«Թուրք երիտասարդությունը, ու միջազգային հանրությունը, որն աշխատում է նրանց հետ, պետք է շարժում սկսեն, որպեսզի հաղթահարեն սուտը: Մենք որպես պատգամավորներ, մեր երկիրը վերադառնալուն պես, մեր գործընկերներին կպատմենք, թե ինչ տեսանք և կկիսվենք մեր տպավորություններով և տեսածով»,- ասաց Հոլինզը:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ: 1965 թ.-ին ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:27
24 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
10:44
24 Մայիսի 2017
Հակառակորդն առաջնագծում կիրառել է ականանետեր ու նռնականետեր. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ:
10:57
17 Մայիսի 2017
ՊԲ–ն հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են իրականացնել մարատական դիրքերի հուսալի պահպանություն:
14:50
16 Մայիսի 2017
Չճանաչված ժողովուրդ, մոռացված պատերազմ. Արցախն իտալացի լուսանկարչի օբյեկտիվում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Իտալացի լուսանկարիչ–վավերագիր Էմանուելե Ամիղեթին Արցախի այցի ընթացքում լուսանկարել է տեղի բնակիչների և առաջնագծի զինվորների կյանքը։