486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղը պետք է իր մասին հայտարարի ողջ աշխարհին. ՀՀ ՍԴ ղեկավար
17:50
18 Ապրիլի 2011

Լեռնային Ղարաբաղին իր մասին պետք է հայտարարի ողջ աշխարհին, ասաց Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը Ստեփանակերտում ԼՂՀ պատգամավորների հետ հանդիպմանը:

Հայաստանի ՍԴ ղեկավարը Ղարաբաղում էր Ստեփանակերտում «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային իրավական երաշխիքները» իրավաբանների համահայկական համաժողովին մասնակցելու նպատակով:

Նրա խոսքով՝ Ղարաբաղը պետք է միջազգային հանրությանը հայտարարի, որ կայացած պետություն է, պարբերաբար ներկայացնի իր պաշտոնական դիրքորոշումներն ու մոտեցումները:

«Ղարաբաղը պետք է հայտարարի իր պետականության, քաղաքական հասունության, իրավական մշակույթի, սոցիալական միջավայրի ձևավորման մասին»,- նշեց Հարությունյանը:
Հայաստանի ՍԴ ղեկավարը նշեց, որ Ղարաբաղը պետք է հանդես գա և ընկալվի որպես ակտիվ գործոն, նախաձեռնող լինի տարբեր քննարկումների անցկացման հարցում:

«Անհրաժեշտ է ամեն ամիս այստեղ համահայկական քննարկումներ և խորհրդաժողովներ անցկացնել»,- ասաց Հարությունյանը՝ կարևորելով ԼՂՀ Ազգային ժողովի հետ համագործակցությունը:

«Խորհրդանշական է, որ մեր համագործակցությունը Ղարաբաղի հետ արդյունավետ է: ԼՂՀ խորհրդարանն ակտիվ գործոն է դառնում, մասնավորապես, իրավական մշակույթի զարգացման գործում»,- ընդգծեց Հայաստանի ՍԴ ղեկավարը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:05
24 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծում հաստոցավոր ավտոմատ ականանետ է կիրառել
Հունվարի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 20 անգամ:
17:45
23 Հունվարի 2017
Պարզվել են Արցախում պայմանագրային զինծառայողի՝ մահացու հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները. առաջադրվել է մեղադրանք
Պարզվել են պայմանագրային զինծառայող, սերժանտ Արայիկ Սարգսյանի մահվան հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
13:25
23 Հունվարի 2017
ԵԱՀԿ առաքելությունը երեքշաբթի դիտարկում է անցկացնելու Սեյսուլան գյուղի հյուսիս-արևմուտքում
ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 24-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
10:38
23 Հունվարի 2017
Նախօրեին գիշերը ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում պայմանագրային զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
13:55
22 Հունվարի 2017
ԼՂՀ նախագահ. Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ
Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
10:41
22 Հունվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է ենթափողային նռնականետ
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
10:40
21 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
Շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: