482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ ավիացիոն իշխանություններն անհեթեթ են անվանել Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի ղեկավարի հայտարարությունը
14:04
12 Ապրիլի 2011

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ատբաշյանն անհեթեթ է անվանել Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի ղեկավարի հայտարարությունը՝ Ստեփանակերտի օդանավակայանում թռիչք և վայրէջք կատարող ինքնաթիռների տապալման սպառնալիքը:

Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի պետական քաղաքացիական ավիացիայի ադմինիստրացիայի ղեկավար Արիֆ Մամեդովը մարտի 16-ին լրագրողներին հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է հրթիռակոծել ինքնաթիռները, որոնք վայրէջք կկատարեն Ստեփանակերտում կառուցվող օդանավակայանում: Ղարաբաղի ավիացիոն իշխանությունները ոչ քաղաքակիրթ են համարում Ադրբեջանի սպառնալիքները: Իսկ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը  (ՔԱԳՎ) մտադիր է այդ հարցով դիմել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն (ICAO)։

«Քաղաքացիական ինքնաթիռների տապալման սպառնալիքները պարզապես անհեթեթություն են, որը կարելի էր լսել ծայրահեղականի կամ ահաբեկչի շուրթերից, բայց ոչ քաղաքացիական ավիացիայի ղեկավարից»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց Ատբաշյանը:

Նա կարծում է, որ ծայրահեղ դեպքում նման հայտարարություն կարող էր անել ՀՕՊ-ի հրամանատարը, պաշտպանության նախարարը, ՌՕՈՒ-ի հրամանատարը, բայց ոչ քաղաքացիական ավիացիայի ղեկավարը: 
 
Ըստ Ատբաշյանի, երբ քաղաքացիական ավիացիայի ղեկավարը սպառնում է տապալել այլ երկրների քաղաքացիական օդանավերը, ապա դա պարզապես հիմարություն է նրա կողմից:

«Այսպիսով, նա հրաժարվում է իր երկրի կողմից ստորագրած կոնվենցիայից և դա, օրինակ, մեզ իրավունք է տալիս պահանջել ԻԿԱՕ-ից Ադրբեջանին բացառելը: Կարծում եմ, որ ԻԿԱՕ-ի բոլոր մնացած անդամները զերծ են մնում քաղաքացիական օդանավերի որևէ սպառնալիքներից»,- նշեց Ատբաշյանը:

Վարչության ղեկավարը կարծում է, որ Ադրբեջանը միառժամանակ խորհելուց հետո, հնարավոր է, հաշվի է առել համաշխարհային ավիացիոն հանրության արձագանքը, ինչպես նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը, թե նա պատրաստվում է նոր չվերթի առաջին ուղևորը դառնալ:

Ըստ նրա, պատահական չէ, որ հատկապես ՀՀ նախագահի հայտարությունից հետո (սպառնալիքները սքողելով) ելույթ ունեցավ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովը: Ամեն դեպքում, ըստ նրա, Ադրբեջանի պաշտոնական իշխանությունները մինչ այսօր չեն հայտարարել օդանավերը տապալելու մտադրությունից հրաժարվելու մասին:

Ատբաշյանը հիշեցրեց, որ ԻԿԱՕ-ի գործող օրենքների համաձայն անթույլատրելի են այն ցանկացած գործողությունները, որոնք սպառնում են քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությանը:

Ստեփանակերտի նոր օդանավակայանը, որի բացման օրը դեռ հայտնի չէ, կկարողանա սպասարկել ժամում 100 ուղևորի, իսկ ուղևորափոխադրումները կիրականացվեն «Էյր Արցախ» ավիաընկերության կողմից՝ 50 տեղանոց երեք CRJ-200 ինքնաթիռների միջոցով:

Առաջնային փուլում չվերթերը կիրականացվեն օրը մեջ, իսկ հետագայում պարբերաբար կփոխվի նաև չվերթերի հաճախականությունը՝ կախված պահանջարկից:

Ինչպես ավելի վաղ «Նովոստի-Արմենիա» հայտնել էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, սկզբում օդանավակայանից կիրականացվեն Ստեփանակերտ-Երևան-Ստեփանակերտ չվերթերը, բայց օդանավակայանը կառուցվում է նաև դեպի այլ ուղղություններ չվերթեր իրականացնելու հեռանկարով: -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:09
23 Հոկտեմբերի 2017
ԱՀ ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Արցախի ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը։
10:53
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը հրետանային զինատեսակներ է կիրառել Մարտակերտ-Մատաղիս ուղղությամբ (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանը Մարտակերտ-Մատաղիս ուղղությամբ հայկական դիրքերի վրա արձակել է ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային հրթիռ։
14:22
21 Հոկտեմբերի 2017
Արցախում 2 զինծառայող է զոհվել
Արցախում 2 զինծառայող է զոհվել:
13:52
20 Հոկտեմբերի 2017
Փորձագետ. Ղարաբաղի հարցում Ադրբեջանն անհաշտելի դիրք է զբաղեցնում
Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում, և «հայտնի է` ում կողմից»։
20:48
19 Հոկտեմբերի 2017
Նալբանդյան. Բաքվի հետ Ժնևից հետո Արցախի հարցը չբարձրացնելու պայմանավորվածություն չի եղել
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հերքել է Բաքվի` Ժնևի գագաթնաժողովում Արցախի թեման չբարձրաձայնելու մասին իբր գոյություն ունեցող «պայմանավորվածությունների» հայտարարությունները։  
19:43
19 Հոկտեմբերի 2017
Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Հինգշաբթի 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինվոր է զոհվել։  
20:19
16 Հոկտեմբերի 2017
Բանակցություններում իրական առաջընթացի համար անհրաժեշտ է Արցախի անմիջական մասնակցությունը. ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Ժնևում այսօր կայացած Սարգսյան–Ալիև բանակցությունների համատեքստում։
18:53
16 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
«Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս», – հայտարարել է ՀՀ նախագահը
18:31
06 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահը ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ալիևի հետ հերթական հանդիպմանը վերաբերող հարցեր
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին։
16:41
02 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն առաջին անգամ կայցելի Երևան և Բաքու
ԵԱՀԿ ՄԽ իամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու։
21:04
29 Սեպտեմբերի 2017
100 մլն դոլարի ներդրում՝ Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում
Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում նախատեսվում է 100 մլն դոլարի ներդրում կատարել:
16:34
29 Սեպտեմբերի 2017
Սիրիահայ վիրաբույժ Ջանի Հադդադն արժանացել է «Երախտագիտություն» մեդալի Արցախի նախագահի կողմից
Ջանի Հադդադը Արցախում կատարել է 350-ից ավել վիրահատություն: