486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Դեպի Ղարաբաղ քաղաքացիական չվերթեր իրականացնելու հարցը պետք է լուծվի միջազգային մակարդակով. փորձագետ
16:55
07 Ապրիլի 2011

Դեպի Ղարաբաղ քաղաքացիական չվերթերի իրականացման հարցը պետք է լուծվի միջազգային մակարդակով, կարծում է Ռազմական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը։

«Հայտարարություններ անելով՝ Երևանն ու Բաքուն չէին գիտակցում իրավիճակի ողջ լրջությունը։ Հիմա, իմ կարծիքով, կողմերը հասկացան, որ պետք է այլ մոտեցումներ փնտրել»,- ասաց Սարգսյանը հինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում:

Ստեփանակերտում կառուցվող  օդանավակայանի ղեկավարությունը ծրագրում է մայիսի 9-ին ավարտել բոլոր նախատեսված աշխատանքները: Օդանավակայանը կարող է ժամում 100 ուղևորի սպասարկել, իսկ ուղևորափոխադրումները կիրականացվեն «Էյր Արցախ» ավիաընկերության կողմից երեք 50 տեղանոց CRJ-200 ինքնաթիռների միջոցով:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի պետական քաղաքացիական ավիացիայի վարչության տնօրեն Արիֆ Մահմեդովը մարտի 16-ին  լրագրողներին հայտնել էր, որ Ադրբեջանը կարող է տապալել այն ինքնաթիռները, որոնք պատրաստվում են վայրէջք կատարել Ստեփանակերտում կառուցվող օդանավակայանում: Ինչից հետո Ադրբեջանի իշխանությունները հանդես եկան հայտարարությամբ, ըստ որի՝ ուժ չեն կիրառի քաղաքացիական օբյեկտների նկատմամբ:

Սարգսյանի խոսքով` միջազգային հանրությունը, մասնավորապես, ԱՄՆ-ն, շատ հանգիստ ընկալեցին Ստեփանակերտում օդանավակայանի կառուցման փաստը։
«Միջազգային հանրությունը չշաղկապեց օդանավակայանի կառուցումը ղարաբաղյան հակամարտության հետ»,- պարզաբանեց նա։
Սարգսյանն ավելացրեց, որ աշխարհում, մասնավորապես Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ միջազգային հանրությունը շատ լուրջ է վերաբերվում մարդու իրավունքների խախտումներին, և դա կարող է դրական ազդել դեպի Ղարաբաղ քաղաքացիական չվերթերի իրականացման հարցի վրա։
«Մենք տեսնում ենք, որ այսօր զարգացած երկրների ուշադրությունը սևեռված է մարդու իրավունքների խախտմանը։ Ես հույս ունեմ, որ մարդու իրավունքները կլինեն նաև այդ հարցի լուծման հիմքում, քանի որ Ղարաբաղի ժողովուրդն ավիացիոն ավիացիա ունենալու իրավունք ունի, և գոյություն ունեցող կոնֆլիկտային իրավիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա այդ իրավունքի իրագործման համար»,- ասաց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:36
23 Փետրվարի 2017
Արցախում զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:08
23 Փետրվարի 2017
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ–ն դիմել է կանխարգելիչ գործողությունների. հակառակորդն ունի 1 զոհ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ։
11:18
22 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի քարոզչամեքենան փորձում է արդարացնել իր իսկ կողմից նախօրեին արցախյան դիրքերի արկակոծության փաստը
Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից։
10:37
22 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը լարված է եղել, հակառակորդը կիրառել է նաև հրանոթներ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
16:28
21 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է. ՊԲ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում
ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
10:51
21 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում դիպուկահար հրացաններ է կիրառել
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։
10:08
21 Փետրվարի 2017
Հայտնի են Արցախի հանրաքվեի նախնական արդյունքները
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։

22:00
20 Փետրվարի 2017
Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն ավարտվել է. քվեարկել է ընտրողների 75,91%–ը
Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
18:03
20 Փետրվարի 2017
Ադրբեջանն ընդլայնում է «սև ցուցակը»
Ադրբեջանի ԱԳՆ–ն ուշադիր հետևում է Ղարաբաղի հանրաքվեին:
11:34
20 Փետրվարի 2017
Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Երկուշաբթի Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում։
10:48
20 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը հակառակորդն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

10:18
19 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: