481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հարցում 1988թ.-ի ստատուս-քվոյին վերադառնալն անհնար է. գերմանացի փորձագետ
18:06
06 Ապրիլի 2011

Ղարաբաղյան հարցում 1988թ.-ի ստատուս-քվոյին վերադառնալն անհնար է, կարծում է Deutsche Welle - DW-WORLD.DE/Russian-ի Արևելյան Եվրոպայի բաժնի և ռուսական խմբագրության գլխավոր խմբագիր Ինգո Մանթոյֆելը։

Ղարաբաղյան հակամարտության լուծումը հնարավոր է միան Հարավային Կովկասում գոյություն ունեցող բոլոր հակամարտությունների լուծման համատեքստում։ Ակնհայտ է, որ միաժամանակ Եվրամիությունը պետք է հաշվի առնի այն իրողությունները, որոնք հայտնվել են վերջին 20 տարիների իրադարձությունների ֆոնի ներքո։ Կարծում եմ, որ 1988 թվականի ստատուս- քվոյին վերադառնալն անհնար է։ Միևնույն ժամանակ ներկայիս ստատուս-քվոյի պահպանումը նույնպես չի բավարարի հակամարտության մասնակիցներին»,- ասաս Մանթոյֆելը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված օն-լայն հարցազրույցում։

Հարցազրույցը կազմակերպվել է չորեքշաբթի «Տարածաշրջան» (Հայաստան) հետազոտական կենտրոնի կողմից և Հայաստանում Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ իրականացվող «ՆԱՏՕ-ի մասին տեղեկությունների ընդլայնման և բազմազանության օգտին Հայաստանի ԶԼՄ-ներում» նախագծի շրջանակներում։

Պատասխանելով էթնիկ հակամարտությունների կարգավորման ժամանակ եվրոպական երկրների կիրառած երկակի ստանդարտներին վերաբերող հարցին՝ փորձագետը նշեց, որ Արևմուտքում գոյություն ունի ազգային ինքնորոշման իրավունք և միաժամանակ, գոյություն ունեղոց պետությունների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունք։ «Առաջին սկզբունքը սկիզբ է առնում 19-րդ դարում, իսկ երկրորդը՝ ավելի վաղ ժամանակներից։ Թե դրանցիցի ո՞րն է վճռական դեր խաղում ԵՄ-ում որոշման ընդունման ժամանակ, կախված է կոնկրետ իրավիճակից»,- ասաց Մանթոյֆելը։

Մասնավորապես, նրա խոսքերով, Կոսովոյի հարցում եվրոպական երկրների մեծամասնությունն ինքնորոշման իրավունքն ավելի կարևոր համարեց։ «Կարևոր դեր է խաղացել այն, որ ԵՄ-ում վստահ են, որ Միլոշևիչի օրոք կոսովո-ալբանական բնակչությունը զանգվածային արտաքսում կամ նույնիսկ ֆիզիկական ոչնչացում է սպառնացել։ Հենց այդ հիմքի վրա էլ ռազմական ինտերվենցիայի մասին որոշում ընդունվեց»,- նշեց փորձագետը։
 
Մանթոյֆելը չհամաձայնեց նաև մի շարք փորձագետների հնչեցրած այն կարծիքին, որ Արևմուտքի որոշակի օղակներին ձեռնտու է լարվածության էսկալացիան ղարաբաղյան հակամարտության գոտում, ինչը թույլ կտա ՆԱՏՕ-ին «խաղաղարարների» դիմակի տակ հիմնավորվել Հարավային Կովկասում։
 
«Կարծում եմ, որ Եվրոպայում ոչ ոք լրջորեն շահագրգռված չէ հակամարտության էսկալացիայով։ Նմանատիպ առաջարկությունները ես դասում եմ դավադրությունների և քարոզչության շարքին, դրանք չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:03
26 Մայիսի 2017
Պայմանագրային զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Ուրբաթ` մայիսի 26–ին, ՊԲ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել:
15:21
25 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ի դիտարկման ընթացքում Ադրբեջանը օգտագործել է հսկողության աերոստատ. ԱԳՆ
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր։
12:27
24 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
10:44
24 Մայիսի 2017
Հակառակորդն առաջնագծում կիրառել է ականանետեր ու նռնականետեր. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ: