480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+31
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի պետական ահաբեկչության և ԼՂՀ-ի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականության մասին պատմող գիրք է լույս տեսել Ղարաբաղում
14:30
01 Ապրիլի 2011

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի Շուշի քաղաքում նախօրեին տեղի է ունեցել «Ադրբեջանի պետական ահաբեկչությունը և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականությունը» խորագրով գրքի շնորհանդեսը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից:

Գրքում ներկայացված է նախորդ տարի Ղարաբաղում կազմակերպված և միևնույն խորագիրը կրող միջազգային գիտագործնական կոնֆերանսի զեկույցների ժողովածուն:

Շնորհանդեսի ընթացքում գրքի հեղինակ, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հարությունյանը հայտարարել է, որ գրքում ներկայացված են շուրջ 20 գիտնականների հոդվածներ, որոնք ուղեկցվում են ընդհանրացումներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

«Գրքում կան հրատարակություններ նաև օտար լեզուներով, որոնք թույլ կտան հասանելի դարձնել գիքրը օտարալեզու ընթերցողների և լայն շրջանակների համար», - նշել է Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ հարևան պետությունը տարատեսակ կեղծ քայլերով փորձում է քարոզի միջոցով քողարկել իր ահաբեկչական քաղաքականությունը, և մարտի 31-ը Ադրբեջանում դարձավ հերթական հիսթերիայի օր, այսպես կոչված, ադրբեջանցիների ցեղասպանության կապակցությամբ:

«Ադրբեջանի կեղծիքները, որոնք ներկայացվում են միջազգային հանրությանը, կարող են խեղաթյուրել իրական փաստերը: Հարկավոր է ամեն օր համապատասխան աշխատանքներ իրականացնել այդ կեղծիքները կանխելու և իսկությունը ներակայացնելու համար», - ասել է Հարությունյանը:

Ղարաբաղցի պատմաբանը տեղեկացրել է, որ այժմ իրենք մտածում են գրքի էլեկտրոնային տարբերակի մասին, քանի որ այն իսկապես օգտակար կլինի պատմաբանների, քաղաքագետների և ընթերցողների լայն շրջանակի համար, ովքեր հետաքրքրվում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությամբ:

«Ադրբեջանի պետական ահաբեկչությունը և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականությունը» խորագրով գիրքը հրատարակվել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ՝ 500 օրինակ տպաքանակով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:15
27 Հունիսի 2017
Մասաչուսեթսում շուրջ 220 հազար դոլար է հավաքվել Արցախի ականազերծման համար
Միջոցները հավաքվել են բարեգործական երեկոյի ընթացքում։
10:37
26 Հունիսի 2017
Արցախի կործանիչ հարվածն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Արցախի պաշտպանության բանակը պատասխան կրակ վարում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
14:01
23 Հունիսի 2017
Արցախից Հայաստան իրականացված ուղերթերն ավելացել են
Արցախից Հայաստան իրականացվող երթերի թիվը 2017թ. առաջին եռամսյակում ավելացել է։
19:34
22 Հունիսի 2017
Հակառակորդի դիվերսիոն փորձը կանխվել է. նա ունի զոհեր (ՖՈՏՈ)
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։

14:59
22 Հունիսի 2017
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ–ի օրակարգում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:
13:02
22 Հունիսի 2017
Ադրբեջանի ՊՆ–ն «հայկական անօդաչու սարքի խոցման» մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»։
11:33
22 Հունիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Թալիշ գյուղի մոտ
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
18:38
21 Հունիսի 2017
Ղարաբաղում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա F-1 մրցարշավի ժամանակ
Հասարակական դժգոհության ժամանակ Ադրբեջանը սկսում է ավելացնել լարվածությունը շփման գծում։
17:08
21 Հունիսի 2017
Ադրբեջանագետը նշել է Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրման պատճառը
Իր վերջին գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի սահմաններին լարվածություն ստեղծելու հնարավորությունից:
11:51
21 Հունիսի 2017
ԱՀ ՊՆ-ն պարզաբանել է «դիվերսիայի և գերիների» հետ կապված իրավիճակը
Ադրբեջանն հերթական ապատեղեկատվություն է տարածել:
11:55
20 Հունիսի 2017
Արցախն առաջ կանցնի Ադրբեջանից «սև ոսկու» արտադրությամբ (ՎԻԴԵՈ)
Արցախը սև խավիար կարտադրի և կարտահանի։
14:34
18 Հունիսի 2017
Օդային փառատոն՝ Ստեփանակերտում (ՖՈՏՈ)
Հունիսի 17-ին երեկոյան Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն: