484.78
-2
571.8
-2.21
8.19
+0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ջուղա. ընդհատված մեղեդի» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը
13:19
30 Մարտի 2011

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Նախիջևանի հայկական պատմաճարտարապետական հուշարձաններին և մշակութային արժեքներին նվիրված «Ջուղա. ընդհատված մեղեդի» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Արգամ Այվազյանի հեղինակած վավերագրական ֆիլմում հատուկ ուշադրության են արժանացել Նախիջևանի տարածքում 1992-2005 թթ.-ին ադրբեջանական իշխանությունների կողմից ոչնչացված հայկական խաչքարերն ու եկեղեցիները:

Այվազյանը հայտարարել է, որ Նախիջևանում Ադրբեջանի կողմից ոչնչացված վանքերի, գերեզմանոցների և եկեղեցիների թիվը գերազանցում է 27 հազարը, սակայն հայկական հոգևոր վայրերի ոչնչացումը տեղի է ունեցել այն ժամանակվա հայկական իշխանությունների լռակյաց թողտվությամբ:

«Մենք պետական մակարդակով հետևողական չենք այս հարցում: Խորհրդային իշխանության և վերջին տարիների ընթացքում ԳԱԱ-ին կից ինստիտուտների կողմից Նախիջևանին վերաբերող որևէ տող չի հրապարակվել, և ինձ անհասկանալի է ներկայիս քաղաքականությունն ու գիտական աշխարհի վերաբերմունքը», - նշել է Այվազյանը:

Նրա խոսքերով՝ Ջուղայում հայկական գերեզմանոցի ոչնչացումը տեղի է ունեցել մեր աչքի առաջ, սակայն այս հարցում լուրջ պայքար չեն մղել ոչ հայ գիտնականները, ոչ էլ պետական անձինք:

«Մենք, ըստ էության, դարձել ենք հայկական մշակութային երկրորդ լայնամասշտաբ ցեղասպանության ականատեսները, սակայն, ցավոք, Հայաստանը, Սփյուռքում գործող հայկական բոլոր կազմակերպություններն ու հայ ժողովուրդը չկարողացան պաշտպանել իրենց մշակութային ժառանգությունը: Մինչ օրս պետական մակարդակով ոչինչ չի արվել՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար, և հարկավոր է գոնե համապատասխան քայլեր ձեռնարկել՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից Ադրբեջանին դուրս հանելու համար», - ասել է Այվազյանը:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչը հայտարարել է, որ Նախիջևանը հայ ժողովրդի ցավն ու կորուստն է: Այն գտնվում է պատմական Հայաստանի տարածքում և 1918-1920-ականներին գտնվել է Հայկական Առաջին Հանրապետության կազմում: Խորհրդային Միության ղեկավարության որոշմամբ՝ Նախիջևանի տարածքը կամայականորեն անջատվել է Հայաստանից և փոխանցվել Ադրբեջանի վերահսկողությանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:35
18 Նոյեմբերի 2017
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունը սահմանագծում
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է:
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
18:05
04 Նոյեմբերի 2017
 Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ
Այսօր Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ։
16:55
03 Նոյեմբերի 2017
CNN Greece-ը ֆիլմ է նկարահանել Արցախի մասին (ՎԻԴԵՈ)
Ֆիլմում նշվում է նաև, որ Արցախը երկար տարիներ ապրում է պատերազմի և խաղաղության միջև:
10:23
02 Նոյեմբերի 2017
Էրդողանը մտադիր է քննարկել Պուտինի հետ ղարաբաղյան կարգավորման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:38
28 Հոկտեմբերի 2017
Իրավիճակն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում եղել է լարված. ԱՀ ՊՆ
Իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված։
12:50
25 Հոկտեմբերի 2017
Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի ապացույցները
Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
11:26
25 Հոկտեմբերի 2017
Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
Ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:
12:36
24 Հոկտեմբերի 2017
Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին։
11:09
24 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Հադրութի հարավարևելյան ուղղությամբ
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը: