483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Արպատ Ավանեսյանին ՀՀ ՊՃՀ պատվավոր պրոֆեսորի կոչում է շնորհվել
13:25
29 Մարտի 2011

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի պետական ճարտարագիտական (պոլիտեխնիկ)  համալսարանի  (ՀՊՃՀ) պատվիրակությանը՝ համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանի գլխավորությամբ, հայտնում է ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Պատվիրակության կազմում էին համալսարանի ռեկտոր, գիտխորհրդի նախագահ Ոստանիկ Մարուխյանը, պրոռեկտորներ, ֆակուլտետների դեկաններ և այլ ենթակառույցների պատասխանատուներ։
Հանդիպման ընթացքում նշվեց, որ այցի հիմնական նպատակը ԼՂՀ կրթական համակարգին համակողմանի աջակցության ցուցաբերման և այդ համատեքստում, մասնավորապես,  ՀՊՃՀ-ԱրՊՀ համագործակցության կապերի հետագա զարգացման և ամրապնդման ուղիների ու ձևերի որոնման խնդիրն է։

Այդ կապակցությամբ զրուցակիցները համակարծիք եղան, որ նման յուրաքանչյուր հանդիպում ի հայտ է բերում նոր գաղափարներ և առաջարկություններ, որոնց համատեղ քննարկումները, բնականաբար, հանգեցնում են արդյունավետ լուծումների, հետևապես և՝ համագործակցության արդյունավետության բարձրացման։
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորը նշվեց, որ որոշվել է այցի ծրագրի շրջանակներում ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱրՊՀ պրոֆեսոր Արպատ Ավանեսյանին հանձնել ՀՊՃՀ Պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիրը։

Մարուխյանը հայտնեց, որ  համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ այդ բարձր կոչումը Արպատ Ավանեսյանին շնորհվել է ԼՂՀ-ում Արցախի պետական համալսարանի ստեղծման ու կայացման գործընթացում ցուցաբերած բացառիկ ծառայությունների, ԼՂՀ պետական կառույցների և ՀՊՃՀ-ի փոխհամագործակցության ամուր կապերի ձևավորման ու շարունակական զարգացման ասպարեզում ներդրած ակնհայտ ավանդի համար։

Հանդիպմանը համալսարանի ռեկտորից ստանալով ՀՊՃՀ Պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիրը, Արպատ Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց իր կատարած աշխատանքի նման բարձր գնահատանքի համար։
 
Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:40
10 Դեկտեմբերի 2016
Գիշերը հակառակորդը Մարտունու ուղղությամբ կիրառել է ձեռքի հակատանկային և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ձեռքի հակատանկային և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր:
10:36
09 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը շփման գծում կիրառել է դիպուկահար հրացաններ և նռնականետ
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն շարունակել իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։
13:35
08 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
10:30
08 Դեկտեմբերի 2016
Ժամկետային զինծառայող է մահացել Արցախի զորամասերից մեկում
Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում ժամկետային զինծառայող է մահացել։
11:33
07 Դեկտեմբերի 2016
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի դիտարկում է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ:
10:19
06 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կրակ արձակելով ինքնաձիգներից և գնդացիրներից
Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 60 անգամ:
10:46
05 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. նախորդ գիշեր հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: