487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացրել է Ղարաբաղում իրականացրած դաշտային առաքելության մասին զեկույցը
11:16
25 Մարտի 2011

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, մարտի 23-24-ը գտնվով  Վիեննայում, ներկայացրել են 2010 թ.-ի հոկտեմբերի 7-13-ը ԼՂՀ հարակից յոթ շրջաններում իրականացրած դաշտային առաքելության մասին զեկույցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքին:

«Համանախագահների կարծիքով՝ այս տարածքներում դաժան իրականությունը խորացրեց համանախագահների այն տեսակետը, որ ստատուս քվոն անընդունելի է և որ միայն բանակցությունների վրա հիմնված խաղաղ կարգավորումը կարող է ավելի լավ հեռանկար ապահովել նրանց համար, ովքեր ձգտում են ապրել այստեղ ու նրանց համար, ովքեր այժմ ապրում են», - նշվում է տեղեկատվության մեջ:

Համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (ՌԴ) մտադիր են կրկին այցելել տարածաշրջան և առաջիկայում շարունակել կարգարվոման հիմնարար սկզբունքների քննարկումը՝ հենվելով մարտի 5-ին Սոչիայում կայացած գագաթնաժողովի դրական ազդակի վրա: Նրանք իրենց զրուցակիցների հետ կքննարկեն հակամարտության բոլոր կողմերի մասնակցությամբ հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի քննության վերաբերյալ Սոչիում ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված կոնկրետ միջոցները:

Սոչիում մարտի 5-ի հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահներն ընդունեցին համատեղ հայտարարություն, որում մասնավորապես, պայմանավորվեցին ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը: Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ պետք է «ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով և կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»:

«Նշելով ինչպես շփման գծում, այնպես էլ հրապարակային հայտարարություններում կողմերի զսպվածության կարևությունը՝ համանախագահներն անընդունելի են համարում ուժի կամ ուժի սպառնալիքի ցանկացած կիրառում՝ այդ թվում նաև քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ: Այս կապակցությամբ նրանք վճռականորեն դատապարտում են ճակատային գծում սպանությունների անիմաստ շարքն ու պատասխան հարվածները», - նշվում է ԵԱՀԿ-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կրկին հաստատել են իրենց դիրքորոշումն այն մասին, որ բոլոր կողմերը պետք է իրենց բնակչությանը պատրաստեն ոչ թե պատերազմի, այլ խաղաղության:

Միջազգային միջնորդները 2011 թ.-ի մարտի 15-17-ը տարածաշրջան կատարած այցելության ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին ներկայացրել են Ղարաբաղում ԵԱՀԿ դաշտային առաքելության մասին զեկույցը: Դա արվել է ներքին կարգով, և հասարակությունն առաքելության արդյունքների հետ ծանոթ չէ:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարել են, որ հոկտեմբերյան առաքելությունն անցկացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի և տեղական դե-ֆակտո իշխանությունների հետ աշխատող աշխատակիցների աջակցությամբ: Համանախագահների հրավերով առաքելությանը մասնակցել են նաև տեխնիկական փորձագետներ, այդ թվում նաև՝ ՄԱԿ-ի փախստականների գործերով գերագույն հանձնակատարի (UNHCR) կողմից ուղարկված երկու փորձագետ:

Միջազգային միջնորդները նշել են, որ առաքելությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագհաներին լավ հնարավորություն է ընձեռել տեղում բազմաթիվ մարդկանց հետ հանդիպելու և բոլոր ասպեկտներում, այդ թվում նաև մարդասիրական ասպեկտում գոյություն ունեցող ընդհանուր իրավիճակի հետ ծանոթանալու համար:

«UNHCR-ից տեխնիկական փորձագետների աննախադեպ մասնակցությունը առաքելության թիմին թույլ տվեց ավելի լավ հասկանալ փախստականների և տեղահանված անձանց իրավունքները տարածաշրջանում միջազգայի հումանիտար իրավունքների շրջանակներում, ինչպես նաև այն պայմանները, որոնց հետ ներկայումս բախվում են այդ տարածքներում ապրող մարդիկ»,- ասվում է հայտարարության մեջ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
18:05
04 Նոյեմբերի 2017
 Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ
Այսօր Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ։
16:55
03 Նոյեմբերի 2017
CNN Greece-ը ֆիլմ է նկարահանել Արցախի մասին (ՎԻԴԵՈ)
Ֆիլմում նշվում է նաև, որ Արցախը երկար տարիներ ապրում է պատերազմի և խաղաղության միջև:
10:23
02 Նոյեմբերի 2017
Էրդողանը մտադիր է քննարկել Պուտինի հետ ղարաբաղյան կարգավորման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:38
28 Հոկտեմբերի 2017
Իրավիճակն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում եղել է լարված. ԱՀ ՊՆ
Իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված։
12:50
25 Հոկտեմբերի 2017
Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի ապացույցները
Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
11:26
25 Հոկտեմբերի 2017
Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
Ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:
12:36
24 Հոկտեմբերի 2017
Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին։
11:09
24 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Հադրութի հարավարևելյան ուղղությամբ
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
19:11
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանական զինուժը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
15:09
23 Հոկտեմբերի 2017
ԱՀ ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Արցախի ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը։