483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Վերածնված և բարգավաճ Շուշին կլինի հայ ժողովրդի հավաքական պատասխանը թուրք-ադրբեջանական բարբարոսությանը
12:37
24 Մարտի 2011

Վերածնված և բարգավաճ Շուշին կլինի հայ ժողովրդի հավաքական պատասխանը թուրք-ադրբեջանական բարբարոսությանը, ասվում է ԼՂՀ ԱԺ պատգամավորների հայտարարության մեջ:

Լրացավ Շուշիի հայ բնակչության զանգվածային կոտորածի 91 տարին: 1920թ. մարտի 23-ին թուրքական էքսպեդիցիոն կորպուսի զորախմբերը և մուսավաթական զինված ավազակախմբերը հարձակվեցին Շուշի քաղաքի հայկական թաղամասերի վրա, հրկիզեցին հայ մարդկանց պատկանած տները, խանութները, արհեստանոցները: Շուրջ 30 000 հայ դաժանորեն սպանվեց կամ բռնատեղահանվեց իր հարազատ քաղաքից:

«Անցյալ դարասկզբին կատարված այդ ոճրագործությունը հետապնդում էր մի նպատակ` բռնաճնշել Արցախի գերակշիռ հայ մեծամասնության ազատ ինքնորոշման իրավունքը, փոխել տեղաշրջանի ժողովրդագրական պատկերը, Շուշին վերածել թուրք-ադրբեջանական ազգայնականության միջնաբերդի` այստեղից բխող հեռահար նպատակներով հանդերձ»,- ասված է հայտարարության մեջ:

Ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակում և, մանավանդ, Հարավային Կովկասի խորհրդայնացման ու, այսպես կոչված, «պրոլետարական ինտերնացիոնալիզմի» քարոզչության պայմաններում միջազգային հանրությունը, ցավոք, լիովին իրազեկված չէր Շուշիի ողբերգության մասին: Ուստի և այդ բարբարոսության կազմակերպիչներն ու իրականացնողները մնացին անպատիժ:

Պատգամավորները նշում են, որ անցյալ դարավերջի Արցախյան շարժումը լիովին վերափոխել է իրավիճակը: Շուշին այսօր ընդմիշտ ազատագրված է և կարեւորագույն դերակատարություն ունի մեր նորանկախ երկրի քաղաքական, տնտեսական և հատկապես մշակութային կյանքում:

«Դատապարտելով 1920թ. մարտի 23-ի ոճրագործությունը, մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի Շուշին վերագտնի իր երբեմնի փառքը: Արցախի իշխանությունները հենց այդ առաջնահերթությամբ են վերաբերվում Շուշիին` աջակից ունենալով ՀՀ, հայկական Սփյուռքի օժանդակությունը: Վերածնված և բարգավաճ Շուշին կլինի հայ ժողովրդի հավաքական պատասխանը թուրք-ադրբեջանական բարբարոսությանը: Միայն այդ կերպ մենք կկարողանանք վերահաստատել պատմական արդարությունը, վերականգնել մեր ազգային արժանապատվությունը»,- ընդգծված է հայտաարարության մեջ:

Պատգամավորներն իրենց հայտարարությունն ավարտել են հետևյալ խոսքով. «Հայ ժողովուրդը մեկ անգամ չէ, որ ավերածություններից փրկել է իր անցյալն ու կառուցել նորը: Շուշին այդ իրողության հերթական վկայությունն է, որ պիտի դուռ բացի դեպի մեր մյուս սրբավայրեր»: --0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:14
28 Մարտի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Երեքշաբթի հակառակորդի արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող:
10:12
28 Մարտի 2017
Գիշերը հակառակորդը կրակ է արձակել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ:
10:25
27 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 340 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:02
26 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է ՊԲ զորամասերից մեկում:
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց: