478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը Վիենի քաղաքապետարանում հանդիպումներ է անցկացրել
16:09
22 Մարտի 2011

Ֆրանսիայում ԼՂՀ   մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը մասնակցել է ԼՂՀ անկախության հռչակման   20-րդ տարեդարձին նվիրված կոնֆերանսին, որը տեղի է ունեցել ֆրանսիական Վիենում և քաղաքի ղեկավարության հետ հանդիպումներ է անցկացրել, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Կոնֆերանսին մասնակցում էին քաղաքային իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ: Արցախի անկախության 20 տարիների ձեռքբերումների մասին զեկուցումով հանդես եկավ Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, որից հետո ցուցադրվեց վավերագրական ֆիլմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նույն օրը Վիենի քաղաքապետ Ժակ Ռեմիլյեի հրավերով Հովհաննես Գևորգյանը հյուրընկալվել է քաղաքապետարանում: Հանդիպման ընթացքում Ժակ Ռեմիլյեն` որպես քաղաքապետ և Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, իր աջակցությունն է հայտնել ԼՂՀ անկախությանը` միաժամանակ նշելով, որ անհրաժեշտ է պատշաճ գնահատական տալ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին և ագրեսիվ գործողություններին:

ԼՂՀ մշտական ներկայացուցիչը իր երախտագիտությունն է հայտնել Վիենի քաղաքապետին միջոցառման իրականացմանն աջակցելու, ինչպես նաև Հարավային Կովկասի խաղաղության ամրապնդմանն ու Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության դատապարտմանն ուղղված կոչը ստորագրելու համար: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։